Հետևեք մեզ։

Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք, մեզ ձեզ հետ չխառնեք․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ալավերդիում պարտությունը չմարսողներին

21:55, 01 հուլիս 2023
Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք, մեզ ձեզ հետ չխառնեք․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ալավերդիում պարտությունը չմարսողներին
Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։
 
Այս մասին գրառում է արել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
 
«Քաղաքական և մարդկային ճղճիմությունը որպես հիմնական գործելաոճ ընտրելով՝ Լոռու մարզի ղեկավարությունը Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում են ճնշել՝ տարատեսակ ստուգումներով և հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործեր հարուցել։
Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք։ Մեզ ձեզ հետ չխառնեք ու օրինականությունից շեղվելու փորձեր չանեք, հակառակ դեպքում, առաջիկայում իրավապահները հենց ձեզանով են զբաղվելու»։