Հետևեք մեզ։

Մեզ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է ճանապարհ շրջափակող երկիրը ՄԱԿ-ի անդամ լինել, ինչպե՞ս կարող  է ՄԱԿ-ը հանդուրժել այդ երկրին իր կազմում․ արցախցին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց

12:34, 17 հուլիս 2023
Մեզ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է  ճանապարհ շրջափակող երկիրը ՄԱԿ-ի անդամ լինել, ինչպե՞ս կարող  է ՄԱԿ-ը հանդուրժել այդ երկրին իր կազմում․ արցախցին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և փախստական դարձած անձանց մի մասն այժմ ապաստանել են Հայաստանում, մյուսներն Արցախում են՝ բռնի շրջափակման մեջ 2020-ի դեկտեմբերի 12-ին։ Ոչ միայն բռնի տեղահանվածներս, այլ արցախցին առհասարակ ոչ մի կերպ չի պատկերացնում իր ապագան բռնապետական, ռասիստական Ադրբեջանում, որտեղ հայերն ատելության թիրախ են։ Բոլորը հասկանում են, որ Բերձոր Արցախն Հայաստանին կապելու խզումը հայերին արցախից դուրս մղելու մեթոդներից է։

 

Այս մասին այսօր Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց ասաց արցախցի Լիանա Պետրոսյանը․ «Ադրբեջանն, անշուշտ, ուզում է հայերից դատարկված Արցախ և եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որևէ կասկած չկա, որ այդ հարցը կլուծի ռազմական ճանապարհով կամ այլ ուղիներով, ինչն այսօր անում է ՝ կրակելով դաշտում աշխատող երկրագործ հայերի վրա, վնասելով ենթակառուցվածքները, փակելով ճանապարհները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել՝ Արցախն առանց հայերի ձեռք բերելու նպատակով։ Հետաքրքիր է, Ադրբեջանին իրենց անդամ համարող միջազգային կառույցները նույնպե՞ս պատերազմ են ցանկանում, որևէ ձևով չեն սաստում կամ շոշափելի քայլեր չեն նախաձեռնում Ադրբեջանի ռազմական իշխանությանը կանգնեցնելու ուղղությամբ»։

 

Նա ասաց, որ իրենց համար բացարձակ անհասկանալի է, թե ինչպես կարող է ճանապարհ շրջափակող երկիրը ՄԱԿ-ի անդամ լինել, ինչպես կարող  է ՄԱԿ-ը հանդուրժել այդ երկրին իր կազմում և չբանեցնել զսպիչ մեխանիզմներ։

«Մայր Հայաստանի քույրեր ու եղբայրներ, Արցախն ու արցախցիները ձեր աջակցության կարիքն ունեն, մենք այստեղ ենք հաստատաելու այն փաստը, որ Արցախը 120 000 չէ միայն, Արցախը բռմի տեղահանվածներն են, 90-ականներից Արցախից տարագիր դարձած հայերն են։ Մնեք հայտարարում ենք ՝ մեր գլխավոր խնդիրն է վերադառնալ Արցախ և ապրել մեր հողի վրա, և դրա միակ տարբերակը Ադրբեջանից անկախ  հանրապետության առկայությունն է Հայաստանի հետ անվտանգ ճանապարհային կապով»,-տեղահանվածների անունից ասաց Լիանա Պետրոսյանը։