Այսօր երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտի ծննդյան օրն է: Նա դառնում է 9 տարեկան:
Այդ առթիվ Սիրուշոն ինստագրամյան իր էջի «Սթորիներ» բաժնում լուսանկարներ է հրապարակել:
Լուսանկարներից մեկին կից գրված է. «Շնորհավոր ծնունդդ, իմ Ռոբա»:
Նշենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացած են 2009 թվականից: Զույգն ունի երեք երեխա՝ Ռոբերտը, Միքայելը և Զաբելը: