Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին չորեքշաբթի այցելել է Արևմտյան Ատրպատական նահանգի Փոլդաշտ սահմանային անցակետ, որը գտնվում է Նախիջևանի սահմանին։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ գեներալ Բաղերին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարի և մի խումբ պատգամավորների ու հրամանատարների հետ հանդիպել է Փոլդաշտի նահանգապետերի հետ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքով, այսօր երկրի զինված ուժերի զսպող ուժը նախկինի պես բարձր է, և զինված ուժերի բոլոր կազմավորումները գտնվում են լիարժեք մարտական պատրաստվածության մեջ։ Նա այս այցի հիմնական նպատակն անվանել է Ադրբեջանի Հանրապետության հետ Իրանի սահմանի պասիվ պաշտպանության դիտարկումը։