«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Արայիկ Հարությունյանը մերձավորներին պատմել է, թե ինչ ծանր հանդիպում է եղել Փաշինյանի հետ, վերջինս կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետը, որ, իր կարծիքով, Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, արցախցիները պետք է լեզու գտնեն ադրբեջանցիների հետ, ապրեն, որովհետեւ այլընտրանք չկա կամ կա` պատերազմի եւ 120 հազար արցախցու բնաջնջման տեսքով։ Եվ հուսադրել է, թե միջազգային հանրությունը խոստացել է Ադրբեջանի կազմում որոշակի կարգավիճակի, ինքնավարության ապահովում։ Արայիկ Հարությունյանը ծանր տրամադրությամբ եւ տպավորություններով է վերադարձել Արցախ ու նեղ շրջապատում ասել է, որ ինքն այլեւս չի ուզում մնալ նախագահի պաշտոնում։
Ուշագրավ է, որ երեկ ԱՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ դրական եզրակացություն տվեց։
Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Հարությունյանն ուզում է օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի»։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ: