Նիկոլ Փաշինյանի ասուլիսին լրագրող Անի Գևորգյանը իր անունից հարց հնչեցնելու փոխարեն հեռախոսով ձայնագրություն միացրեց, որով հնչեց Արցախի Հանրապետության քաղաքացիներից մեկի՝ շուշեցի Միքայել Առաքելյանի հարցը։
«Դուք Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժանելի մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում, և կա 120 հազարանոց արցախահայության ցեղապսանության վտանգ։ Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, Ձեր խիղճըՁեզ չի՞ տանջում, և Դուք կարո՞ղ եք արդյոք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պատռակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, մեր հայրենիքի 80 տոկոսի և սուրբ Շուշիի հանձնում և բզկտվածԱրցախի բլոկադա։
Ես Միքայելն եմ՝ Շուշիից, 44-օրյա պատերազմում մաքառելով մարդատաշտում, մարտական ընկերներիս դիակները և վիրավորներին քարշ տալով, պայքարելով, կռվելով բախվեցի Ձերխայտառակ դավաճանական կապիտուլյացիային։
Եւ հարց՝ ո՞վ եք Դուք, անհաջող քաղաքական գործի՞չ, թե՞ դավաճան։ Մի՞թե Դուք չհասկացաք, որմենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, ուղղվում ենք ու ավելի ուժեղ հարվածում։ Արցախահայությւոնը անկոտրում է՝ պինդ մեր սարերի նման, և մի՞թե Դուք չեք վախենում՝ արժանանալ Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատվում»,- լրագրողի միջոցով իր հարցը հնչեցրեց արցախցի Միքայելը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք չի ստիպել իրենց ամեն անգամ հիշել 2020 թվականի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին Ստեփանակերտից դեպի Երևան։
Լրագրողը նրան հիշեցրեց, որ մենք խոսում ենք մի մարդու մասին, որը 44-օրյա պատերաազմի ժամանակ մինչև վերջ պայքարել է։
«Մինչև վերջ էլի կան մարդիկ պայքարած։ Հիմա ասում եք՝ Շուշին հանձնեցիք, ասում ենք՝ կհետաքննենք, հետաքննում ենք, քրեական գործ ենք հարուցում, կալանավորվում են և կալանավորում է պետությունը, հետո գալիս ասում եք՝ էդ մարդիկ քաղբանտարկյալ են։ Տենց դավաճանական կառավարություն է, էդ դավաճանական կառավարության աջակցություններից հրաժարվեք ուրեմն։ Դավաճանից փող ստացողը բա ի՞նչ է, ինչի՞ չեն հրաժարվում։
Կամ էդ կենացները՝ էնքան լսել եմ, գիտե՞ք՝ ինչքան կենաց եմ լսել տենց։ Անձամբ ճանաչում եմտենց կենացասածների, ովքեր պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին, և էդ ճողոպրումների գործերով բան արած են։ Թող ոչ մեկին չթվա, որ Ղարաբաղի ակցենտով խոսալը նշանակում է՝ լինել հերոս։ Բացարձակապես չի նշանակում»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։