Լոս Անջելեսում կայացել է 95-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը»։
«Լավագույն դերասան» անվանակարգհում հաղթող է ճանաչվել Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետը» ֆիլմի համար։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Դենիել Կուանն ու Դանիել Շեյներտը՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար։
Միշել Յեյոն արժանացավ «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմում գլխավոր դերակատարման համար` դառնալով առաջին ասիացի կինն ով հաղթեց անվանակարգում։
95-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց Դենիել Կուանի և Դանիել Շեյներտի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը: