Հետևեք մեզ։

Հայաստանը հասկանում է՝ անհրաժեշտ է ԼՂ հայերին համոզել․ ի՞նչ է հայտարարել Լավրովը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետո

23:56, 25 հուլիս 2023
Հայաստանը հասկանում է՝ անհրաժեշտ է ԼՂ հայերին համոզել․ ի՞նչ է հայտարարել Լավրովը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետո

Այսօր օգտակար զրույցներ ունեցանք մեր գործընկերների՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա.Ս.Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի  հետ։ Նախ կազմակերպվել է ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակը և նախանշեցինք հետագա քայլերը ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Հետո մենք երեքով հանդիպեցինք՝ քննարկելու տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին՝ կապված Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովըմ փոխանցում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծմամբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020, 2021 և 2022 թվականներին ընդունած եռակողմ հայտարարություններին համապատասխան։

«Խոսեցինք այս պայմանագրերում պարունակվող մեկ այլ կարևոր դրույթի մասին. Նկատի ունեմ անխոչընդոտ տեղաշարժի ապահովումը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը ողջ տարածաշրջանում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի վաղաժամ կնքման հարցերին։

Ճանապարհը հեշտ չէ. բազմաթիվ բարդ ու կարևոր խնդիրներ կան լուծելու։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականին Ալմա-Աթայում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի համաձայն։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատվել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան, կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։

Հայկական կողմը գիտակցում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները»։

 Լավրովն ասել է, որ հարցերը հեշտ չեն և հույս է հայտնել,որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել այս և այլ ոլորտներում բանակցային գործընթացին։ Նրա խոսքով՝ ամենամոտ արդյունքն այս փուլում եռակողմ աշխատանքային խմբում համաձայնության ձեռքբերումն է՝ երեք փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ։

Լավրովը նշել է՝ այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ։