Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է հին եւ միջնադարյան գրականությունը հանվել դասագրքերից, ինչի մասին ահազանգել են մասնագետները:
Գերատեսչությունից ստացել են հետեւյալ պարզաբանումը.
«Հայոց լեզվի և հայ գրականության չափորոշչով և ծրագրով հին և միջնադարյան գրականությունն ուսումնասիրվում է 9-րդ դասարանում։ Այն համարվում է պարտադիր ուսումնասիրման նյութ։ 10-րդ դասարանում ուսումնական նյութի կրկնությունից խուսափելու նպատակով, բայց և ժամանակագրության պահպանման սկզբունքից ելնելով՝ ուսումնական նյութի ուսումնասիրումը սկսվում է Խ․ Աբովյանով։ Միջնադարյան գրականությունը առաջարկվում է ուսումնասիրել լրացուցիչ գրականության ցանկում՝ «Ինքնություն և մշակույթ» թեմայի շրջանակում, ինչը լիովին հնարավոր է դպրոցական բաղադրիչն օգտագործելու դեպքում, ինչպես նաև այդ շրջանին կարելի է անդրադառնալ հետազոտական և նախագծային աշխատանքներն իրականացնելիս, որն ավելի լայն հնարավորություն է տալիս ժամանակաշրջանն ու այլ իրողություններ քննել տարբեր դիտակետերից։
Դպրոցներն ուսումնական պլանը և առարկայի թեմատիկ պլանը կազմելիս ազատ են և ունեն բավարար ժամաքանակ ուսումնական նախագծեր ընտրված թեմաներով իրականացնելու համար»: