Արբանյակային պատկերները ցույց են տալիս հայտնի հանգստավայրին հասցված վնասի չափը։ Հրդեհը ոչնչացրել է քաղաքի բազմաթիվ տներ և ձեռնարկություններ:
Հռոդոս կղզում ցերեկային ջերմաստիճանը հասել է մինչև 45 աստիճանի: Տեղական իշխանությունները հետաքննում են հրդեհի առաջացման պատճառներն ու հնարավոր բոլոր վարկածները։ Անտառային հրդեհները Հունաստանում հազվադեպ չեն ամառվա չոր ամիսներին, անգամ շատ գիտնականներ կանխատեսում են, որ մոլորակի կլիմայի փոփոխության հետ մեկտեղ կմեծանա անոմալ եղանակային իրադարձությունների հաճախականությունն ու ուժգնությունը, և կմեծանան տարբեր բնական աղետների ռիսկերը, ինչպիսիք են անտառային հրդեհները:
Հրդեհների քարտեզ Հռոդոսում
Հրշեջները հայտնում են, որ Կորֆուում և Եվիայում իրավիճակը դեռ լիովին վերահսկելի չէ։
Հունաստանում հրդեհների քարտեզը
Արբանյակային պատկերները ցույց են տալիս հյուսիսային Կորֆուի Կասիոպի քաղաքի մերձակայքում գտնվող սևացած բլուրների վրա հրդեհների ծուխը:
Կրետեն՝Հունաստանի կղզիներից ամենամեծը, նույնպես բարձր պատրաստվածության է բերվել հրդեհների վտանգի պատճառով, սակայն մինչ այժմ այնտեղ իրավիճակը վերահսկելի է։ Ծայրահեղ շոգը պատել է Հարավային Եվրոպան և Հյուսիսային Աֆրիկան: Չոր շոգ եղանակը հրդեհների պատճառ է դարձել նաև Սիցիլիայում, Խորվաթիայում, Ալժիրում և Թունիսում։