«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին տարատեսակ աղբյուրները լուրեր են տարածում, թե իբր ԱՀ նախագահը հրաժարական է տալու, անգամ եղան լուրեր, թե ով է նրան փոխարինելու: Իրականում, սակայն, իրավիճակը այդքան էլ այդպես չէ, ինչպես ներկայացվում է:
Մասնավորապես՝ «Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, նախ հրաժարականի հարց առնվազն մինչեւ աշուն չի կարող լինել, երկրորդ` ԱՀ նախագահը ինքն է հայտնել պաշտոնից հրաժարվելու ցանկություն այն դեպքում, եթե լինի այն մեկը, ով պատրաստ կլինի անել ավելին, որպեսզի փրկի Արցախի մնացած հատվածը: Սա, այսպես ասած, նախագահը որպես հրաժարականի նախապայման է առաջ քաշել:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, որեւէ մեկը, այսպես ասած, վիզ չի վերցնում մտնել այդ բեռի տակ. «Արայիկը պատրաստ է հրաժարական տալ, բայց չկա նրան փոխարինող, ով կարող է ռուսների հետ իրենից ջերմ հարաբերություններ ունենալ: Արայիկի ջանքերի շնորհիվ է, որ մինչեւ հիմա քիչ թե շատ յոլա ենք գնում երեք ամսվա շրջափակման մեջ»,-ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։