Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ria.ru-ն, հղում անելով տեղի գործակալությանը, հայտնում է, որ երկրաշարժը գրանցվել է Քահրամանմարաշ նահանգում՝ ժամը 09:47-ին, 4,7 մագնիտուդ ուժգնությամբ,7 կիլոմետր խորության վրա։
Նշենք, որ փետրվարի վեցին գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48 448-ի։ Այդ երկրաշարժից հետո Թուրքիայում բարձր ուժգնությամբ հետցնցումները շարունակվում են։
Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
11:32, 14 մարտ 2023
