Ադրբեջանի պետական հեռուստաալիքը՝ Az TV-ն հերթական ռեպորտաժն է ներկայացրել, որում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը ներկայացրել է որպես Ադրբեջանի տարածք, մասնավորապես «Էքսկլյուզիվ կադրեր Արևմտյան Ադրբեջանից»։
Ռեպորտաժում Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ներկայացնում է Երևանը՝ սկսած տեսարժան վայրերից մինչև բնակելի շենքերի բակեր։