Ադրբեջանի իշխանությունները հանդիպել են այն ընտանիքների հետ, որոնց ուղարկում են այժմ իրենց վերահսկողության տակ գտնվող Թալիշ գյուղ ապրելու։
ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Բաքվի Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեում Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հանդիպել է այդ քաղաքացիների հետ, հայտնել, որ Թալիշում կառուցվել են նոր շենք-շինություններ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Թալիշ գյուղում բնակեցվող 20 ընտանիքների միջև վիճակահանություն է կատարվել, որի արդյունքում որոշվելէ տան հասցեն, որը կտրամադրվի ընտանիքներից յուրաքանչյուրին։ Դրանցից 15-ը՝ երեք սենյականոց, 1-ը՝ երկու և 4-ը՝ չորս սենյականոց առանձնատուն են։