«Ինտերի»՝ ՉԼ քառորդ եզրափակիչ հայտնվելուց հետո Sky Sport Italia-ի հետ զրուցել է Հենրիխ Մխիթարյանը։ Նա ասել է, որ հիանալի խաղ էր «Պորտու»-ի հետ հանդիպումը, հաջորդ հանդիպումներում էլ պետք է պատրաստ լինել։
«Ուզում եմ շնորհավորել թիմակիցներիս: Մենք կռվեցինք ու տանջվեցինք, և դա արդյունք տվեց։ Սա այն է, ինչ մենք միշտ փորձում ենք անել, բայց երբեմն ձախողվում ենք: Հուսանք, որ այս հաղթանակը մեզ ավելի մեծ վստահություն կհաղորդի»,-ասել է Մխիթարյանը։
Խոսելով ՉԼ հաղթելու հավանականության մասին, Մխիթարյանն ասել է․«Հաղթել, դուք միշտ կարող եք երազել, մենք նույնպես ցանկանում ենք անել առավելագույնը։ Կարծում եմ, որ չպետք է կորցնենք մեր գլուխը, քանի որ առջևում երկու շատ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ քառորդ եզրափակչի բոլոր թիմերը հիանալի են»։