Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի որդու հարսնացուն՝ Աիրեն Դանիլովան պատմել է Ռուսաստանում իրենց կյանքի մանրամասների մասին։ KP.ru-ի փոխանցմամբ՝ Դանիլովայի խոսքով՝ զույգը գրեթե ողջ տարին անցկացրել է ՌԴ-ում․ «Մենք հարմարվել ենք Ռուսաստանում և իսկապես սիրում ենք լինել այստեղ, և առայժմ ես երկիրը լքելու որևէ պատճառ չեմ տեսնում», - ասել է նա: «Մենք այն մարդիկ ենք, որոնք կապված չեն մեկ վայրի հետ, թեև Ռուսաստանը, և հատկապես Մոսկվան, համարում ենք մեր տունը», - հավելել է նա։
Նա նաև կիսվել է դերասանի որդու հետ հանդիպման մանրամասներով։ «Մենք հանդիպեցինք Մոսկվայում՝ սոցիալական փակ միջոցառման ժամանակ: Այդ ժամանակ ես ապրում էի Դուբայում և կարճ ժամանակով եկել էի մայրաքաղաք՝ աշխատանքային հարցերը լուծելու համար, իսկ Դոմինիկը պարզապես ապրում էր Մոսկվայում»,- ասել է Սիգալ կրտսերի հարսնացուն՝ նշելով, որ ի սկզբանե իրենց շփումը հիմնված էր աշխատանքային հարաբերությունների վրա։ Մարտին հայտնի դարձավ, որ Սթիվեն Սիգալի որդին անձնական հարաբերություններ է սկսել ռուս մոդելի հետ։ Դանիլովան հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ 2015 թվականին նվաճել է «Ռուսաստանի գեղեցկուհի» տիտղոսը։