Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ներկայումս, ավելի քան երբևէ, տեղում քայլեր են անհրաժեշտ ԼՂ շուրջ լարվածությունը թոթափելու համար, մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։
Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ-ում ասաց Ռուսաստանի ներկայացուցիչը, հավելեց, որ ՌԴ-ն երկու կողմերի աջակցությամբ ամեն ջանք գործադրում է, որպեսզի հանգուցալուծվի այդ ճգնաժամը․ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի աջակցենք հարաբերությունների նորմալացմանը մեր բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք ամեն ինչ անում ենք նաև տեղում։ ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի պայմանավորվածությունները ճանապարհային քարտեզ են՝ Երևանի և Բաքվի հաշտեցման համար։ Շատ կարևոր է ՀՀ-ի և Ադբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը։ Ռուսաստանը մտադիր է ամեն ջանք գործադրել այս ուղղությամբ»։
Ռուսաստանի ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե «հստակ անվտանգության ու իրավունքների երաշխիքների չգրվեն ԼՂ բնակիչների համար միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա Ադրբեջանի օրենքների համատեստքում, այս տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք հաստատվել են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև։ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը իրատեսական կոմպրոմիսներ ենք առաջարկել թոթափելու համար լարվածությունը, որոնք հաշվի առնվեցին կողմերի կողմից։ Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում Աղդամով (Ակնա) և Լաչինով, որ արագ վերսկսվի երկխոսությունը Բաքվի ներկայանցուցիչների և ԼՂ ներկայացուցիչների միջև »։