««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ բարձրացած մեծ աղմուկից ՔՊ-ական պատգամավորները շունչները պահած սպասում են՝ ում հերթն է հաջորդը:
Բայնն այն է, որ Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ եղած կուռուպցիոն վերջին բացահայտումները իսկապես բարկացրել են Փաշինյանին, որը սիրում է տարբեր առիթներով հայտարարել, թե Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, այնինչ ստացվում է՝ հենց իր թիմակիցներն են կոռուպցիայի կենտրոնում: Թորոսյանի հետ կապված այս աղմուկից հետո Փաշինյանը որոշել է պատժել թիմակիցներից մեկ-երկուսին եւս, որպեսզի օրինակ լինի մյուսներին:
Թիմակիցներին «զոհաբերելով»՝ Փաշինյանը մտադիր է մեկ կրակով երկու նապաստակ սպանել. նախ հանրությանը ցույց կտա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղում ու չի խնայում անգամ սեփական թիմակիցներին, բացի այդ, նաեւ «կզսպի» մյուս թիմակիցներին, որպեսզի չհայտնվեն կոռուպցիոն նման սկանդալների կենտրոնում:
Բանն այն է, որ այդ պատմությունները ազդում են հենց Փաշինյանի վարկանիշի վրա: ՔՊ-ական պատգամավորներից շատերն էլ այս ընթացքում հասցրել են կտրուկ բարելավել իրենց սոցիալական վիճակը, նոր բնակարաններ, մեքենաներ ձեռք բերել…, դրա համար էլ շունչները պահած սպասում են, թե Փաշինյանի հրահանգով ու իրավապահների «թեթեւ ձեռքով» ում անունն է հայտնվելու կոռուպցիոն սկանդալի կիզակետում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։