Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին առնչվող հարցեր։
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։