Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել օգտվել տարաձայնությունները լուծելու պատմական հնարավորությունից և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում օգտագործել պատմական հնարավորությունը և վերջնականապես լուծել հակամարտությունն ու վերադառնալ բովանդակալից երկխոսությանը»,-ասել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին։
Նա աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի, սահմանազատմանը և հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում օգտագործել պատմական հնարավորությունը և վերջնականապես լուծել հակամարտությունը․ ԵՄ պաշտոնյա
11:17, 16 մարտ 2023
