Ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանը մենք պատկերացնում ենք, որ պետք է զարգանա, դառնա հզոր ու բարեկեցիկ երկիր, և այդ ճանապարհին մենք չպետք է վախենանք մեգա նախագծերից խոսել։ Շատ հաճախ, երբ մեր նախագծերը ներկայացնում ենք, մարդիկ ասում են՝ ո՞նց է հնարավոր Երևանում կառուցել նման մասշտաբի շինություններ։ Եթե պատմութույնից հետ գնանք 50-60 տարի առաջ, եթե մտածեին այնպես, ինչպես այսօրվա շատ թերահավատներ, որոնց մտքերը բացառապես փոս լցնել և մայթեր սալիկապատելն է, այսօրվա քաղաքը չէր լինի, որովհետև 50-60 տարի առաջ և ավելի վաղ այն ռեսուրսները, որոնք կային, անհամեմատելի են այսօրվա ռեսուրսների հետ։
Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը․
«Մեր նախագծերը թվով ութն են, բնական է, կառավարումից հետո դրանք կկարկնապատկվեն, որովհետև Երևանն ունի բավականին մեծ պոտենցիալ աշխարհին ներկայանալու ավելի մեծ մեգանախագծերով։
Առաջին մեգանախագիծը Երևանի ճոպանուղու ցանքն է, երկրորդը՝ Երիտասարդության պալատն է, մեր նախագծերից է Էրեբունու թանգարանի վերականգնումը, Զվարթնոց օդանավակայանը, հաջորդը՝ Երևանը քայլելու և զբոսնելու քաղաք դարձնելն է՝ Շահումյան հրապարակին հարող այգիներով»,-ներկայացրեց Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․