Հետևեք մեզ։

Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Ստամբուլում

15:45, 16 մարտ 2023
Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Ստամբուլում

 

Թուրքական Բոլու քաղաքում այսօր 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը։
 
Էպիկենտրոնը գտնվել է Բոլույի կենտրոնից 9 կմ հեռավորությամբ։
Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան սոցցանցի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ստամբուլում փլուզումների մասին որևէ տեղեկություն չեն ստացել։

Բոլուի քաղաքապետը ևս տեղեկացրել է, որ թեև փրկարար ծառայությունների ներկայացուցիչներն արդեն պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, սակայն դեռևս որևէ ահազանգ չի ստացվել։ 

Վերլուծական