Հետևեք մեզ։

Մինչև մարտի 31-ը պարզ կլինի, թե Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին Ադրբեջանի կմասնակցի, թե ոչ

19:24, 16 մարտ 2023
Մինչև մարտի 31-ը պարզ կլինի, թե Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին Ադրբեջանի կմասնակցի, թե ոչ

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության վերաբերյալ վերջնական հստակեցում կլինի մարտի 31-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Վերջինս հստակեցրեց` ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, մասնակցության հայտի վճարումների վերջնաժամկետը մարտի 31-ին է: Չվճարելու դեպքում միայն չեն մասնակցի առաջնությանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

Վերլուծական