Քիմ Քարդաշյանը որդու հետ ներկա է եղել Եվրոպայի Լիգայի «Սպորտինգ»- «Արսենալ» խաղին։
Նա «Էմիրեյթս» ստադիոն է այցելել Սեյնթի հետ, որն անգլիական ակումբի խաղին հետևել է թիմի մարզաշապիկով։ Զինագործները պարտություն են կրել 11-մետրանոց հարվածաշարում (3:5) և դուրս մնացել 1/8 եզրափակչից։ Նշվում է, որ Քարդաշյանի ներկայությունը խաղին պայմանավորված էր փաստագրական ֆիլմի նկարահանմամբ, այլ մանրամասներ հայտնի չեն։