Հետևեք մեզ։

Փորձեցի կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, հանդիպել, բայց նա մերժեց․ Պետրակով

12:37, 17 մարտ 2023
Փորձեցի կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, հանդիպել, բայց նա մերժեց․ Պետրակով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը փորձել է խոսել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ և նրան հավաքական վերադարձնել, սակայն մերժում է ստացել։

Այս մասին Պետրակովը տեղեկացրել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր որոշումը ազգային թիմում կարիերան ավարելու վերաբերյալ։

«Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, սկզբում չստացվեց, հետո հետաքրքրվեցի նրա մասին՝ նախկին խաղընկերներից, բայց տարբեր աղբյուրներից ասացին, որ Մխիթարյանը չի ուզում վերանայել իր որոշումը: Խնդրեցի Ռոման
Բերեզովսկուն կապվել նրա հետ, բայց Մխիթարյանը կրկնեց, որ արդեն կայացրել է որոշումն ու չի պատրաստվում փոխել»,-ասել է նա։

Մարզիչը տեղեկացրել է, որ պատրաստ էր անձամբ մեկնել Միլան և զրուցել Մխիթարյանի հետ, բայց վերջինս հրաժարվել է։ «Պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է»,- ասել է Պետրակովը։
 
 

 

Վերլուծական