Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության տեղակայման հարցը․ փոխարտգործնախարար

15:43, 17 մարտ 2023
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության տեղակայման հարցը․ փոխարտգործնախարար

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այս մասին խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Ռուսաստանի դեպքում տեղյակ ենք, որ զգայուն վերաբերմունք կա ԵՄ առաքելության տեղակայման շուրջ։ Հարցը քննարկում ենք գործընկերների հետ: Գիտեք, որ շուտով ՀՀ ԱԳ նախարարի այցն է Մոսկվա, այդ հարցը այն հարցերից է, որ վստահաբար կքննարկվի»,- ասաց նա։

Փոխարտգործնախարարը հավելեց, որ Հայաստանն աշխատում է այդ ուղղությամբ բացատրական աշխատանք տանել, բացատրել, թե ինչն է պատճառը և առաքելության նպատակները որոնք են։

Վերլուծական