Հետևեք մեզ։

Forbes 2023․ ովքե՞ր են և ինչո՞վ են զբաղվում աշխարհի 10 ամենահարուստ կանայք (լուսանկարներ)

18:18, 03 սեպտեմբեր 2023
Forbes 2023․ ովքե՞ր են և ինչո՞վ են զբաղվում աշխարհի 10 ամենահարուստ կանայք  (լուսանկարներ)

Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ կանանց վարկանիշը նախորդ տարվա համեմատ շատ չի փոխվել. աղյուսակում առաջատար դիրքերը դեռևս զբաղեցնում են L'oreal կոսմետիկ կայսրության սեփականատեր Բետանկուր-Մայերսը, իսկ Walmart-ի տնօրենների խորհրդի անդամ ու համասեփականատերը Էլիս Ուոլթոնը երկրորդ տեղը զիջել է Koch Industries-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Ջուլիա Կոխին: Ցուցակում հայտնվել են մի քանի նորեկներ, այդ թվում՝ գործարար Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, ով ամուսնու հետ կառուցել է ամենամեծ լոգիստիկ ընկերությունը։ Forbes-ը պատմում է, թե ինչպես են հարստացել նրանք։

 

Թիվ 1. Ֆրանսուազ Բետանկուր-Մայերս․ 69 տարեկան

 

 

Երկիր՝ Ֆրանսիա

Կարողությունը՝ 80,5 միլիարդ դոլար

Ինչ է նա անում. L'Oreal-ի սեփականատեր, բարերար

Կոսմետիկ կայսրության L'Oreal-ի ժառանգորդուհին, ինչպես նախորդ տարի, առաջին տեղն է զբաղեցրել Forbes-ի ամենահարուստ կանանց վարկանիշում։ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը ծնվել է հարուստ ընտանիքում. նրա հայրը՝ Էժեն Բետանկուրը, հիմնադրել է աշխարհահռչակ L'Oreal ընկերությունը, իսկ մայրը՝ Լիլիան Բետանկուր-Մայերսը, եղել է Nestle դեղագործական ընկերության ժառանգորդը։ 

Նախկինում Forbes-ը, որպես աշխարհի ամենահարուստ կնոջ, մատնանշում էր Ֆրանսուազի մորը և L’Oréal ընկերության հիմնադիր Էժեն Շյուլլերի դստերը՝ Լիլիան Բետանկուրին: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա առաջին անգամ հայտնվեց 1987 թ., երբ Forbes-ը սկսեց հրապարակել իր վարկանիշները:

Բետանկուր-Մայերսը գիտական ​​կոչումներ ունի հայտնի համալսարաններից, ներառյալ Օքսֆորդը և Սորբոնը: Ապագա միլիարդատերն իր կարիերան սկսել է հոր ընկերությունում 1987 թվականին՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2007 թվականին՝ հոր մահից հետո, նրան են հանձնվել կոսմետիկ կայսրության ղեկը։ 2017 թվականից նա նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։

Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսն ամուսնացած է Ժան-Պիեռ Մայերսի հետ, ով ներկայումս ֆրանսիական ոգելից խմիչքներ արտադրող Tethys SAS-ի գործադիր տնօրենն է, նրանք ունեն երեք երեխա։ 2019 թվականին Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը «L'Oreal»-ում իր բաժնետոմսերի 33%-ը փոխանցել է իր երեխաներին՝ ընտանեկան բիզնեսի փոխանցման շրջանակներում:

 

 

 

Թիվ 2. Ջուլիա Կոխ․ 60 տարեկան

 

 

Երկիր՝ ԱՄՆ

Կարողությունը՝ 59 միլիարդ դոլար

Ի՞նչ է նա անում. Koch Industries-ի սեփականատեր և գործադիր տնօրենը

Koch Industries-ի նախկին սեփականատեր Դեյվիդ Կոխի այրին՝ Ջուլիա Կոխը, որը զբաղվում է տարբեր տեսակի առևտրով, ներդրումներով, նավթավերամշակմամբ և քիմիական արտադրությամբ,  մեկ հորիզոնականով բարձրացրել է 2022 թվականի վարկանիշի համեմատ։ 2019 թվականին 79 տարեկան հասակում ամուսնու մահից հետո Ջուլիան և նրանց երեք երեխաները ժառանգեցին Koch Industries-ի բաժնետոմսերի 42%-ը:

Ինքը՝ Ջուլիան, ծնվել է Այովա նահանգում, 1980-ականներին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատանքի է անցել որպես մոդելավորող Ադոլֆոյի օգնական։ Նա հաջողության է հասել բազմաթիվ բարձրակարգ հաճախորդների հետ, ներառյալ ԱՄՆ առաջին տիկին Նենսի Ռեյգանը: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Դեյվիդ Կոխի հետ նա ծանոթացել է 1991 թվականին փակ հանդիպման ժամանակ. հինգ տարի անց նրանք ամուսնացել են: Նրա հետՋուլիա Կոխը 10 միլիոն դոլար է նվիրաբերել Նյու Յորքի Մաունթ Սինայ բժշկական կենտրոնում ալերգիայի հետազոտության համար, ինչպես նաև 10 միլիոն դոլար՝ Սթենֆորդի Լյուսիլ Փաքարդ մանկական հիվանդանոցին։

 

Թիվ 3. Էլիս Ուոլթոն․ 73 տարեկան

 

 

Երկիր՝ ԱՄՆ

Կարողությունը՝ 56,7 միլիարդ դոլար

Ինչ է նա անում. Walmart-ի համասեփականատեր և խորհրդի անդամ, բարերար

Ամերիկյան Walmart մեծածախ և մանրածախ ցանցի հիմնադրի դուստրը՝ Սեմ Ուոլթոնը, մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը միլիարդատերերի շարքում։ Ժառանգելով իր հոր ընկերությունում բաժնեմասը՝ նա դեռևս ստանում է հսկայական դիվիդենտներ, որոնք թույլ են տալիս նրան մնալ աշխարհի ամենահարուստ կինը։

Ունենալով բակալավրի կոչում տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում՝ Ուոլթոնն աշխատել է որպես վերլուծաբան և բրոքեր։ Բավականին փորձ ձեռք բերելով՝ նա հիմնել է իր սեփական ներդրումային բանկը՝ Llama Company, որտեղ նա եղել է նախագահ, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն: Ինչ-որ պահի Էլիս Ուոլթոնը հասկացել է, որ ֆինանսական և բանկային ոլորտն իրենը չէ, փակել է ընկերությունը և իրեն նվիրել արվեստին։

Ուոլթոնն ակտիվորեն ֆինանսավորում է կրթական և բարեգործական ծրագրեր։ 2011 թվականին իր դռներն է բացել Բենթոնվիլում գտնվող նրա Crystal Bridges ամերիկյան արվեստի թանգարանը, որի հավաքածուն պարունակում է Էնդի Ուորհոլի, Նորման Ռոքվելի, Մարկ Ռոթկոյի գործերը։ Իսկ 2021 թվականին նա հիմնել է Հոլիստիկ առողջության ինստիտուտը, որը մեկ տարի անց վերանվանվեց Ալիս Լ. Ուոլթոնի բժշկական դպրոց:

 

Թիվ 4. Ժակլին Մարս․ 83 տարեկան

 

 

Երկիր՝ ԱՄՆ

Զուտ կարողությունը՝ 38,3 մլրդ դոլար

Ժակլին Մարսը իր պապի կողմից հիմնադրված կոնֆետ արտադրող աշխարհի խոշորագույն Mars-ի ժառանգորդներից է։ Շարունակելով իր պապի և հոր՝ Ֆորեսթ ավագի ընտանեկան բիզնեսը, այսօր նա ունի ընկերության բաժնետոմսերի մոտ մեկ երրորդը։

Ժակլինը ծնվել է ԱՄՆ-ում, ավարտելուց հետո մոտ 20 տարի աշխատել է Մարսի տարբեր բաժիններում՝ աշխատելով և՛ տեխնիկական մենեջմենթի, և՛ մարքեթինգի ոլորտում, մինչև 2016 թվականը եղել է տնօրենների խորհրդի անդամ. այսօր այդ պաշտոնը զբաղեցնում է նրա որդին՝ Սթիվենը։  Նրա եղբորը՝ Ջոնին է պատկանում   Mars ընկերության մոտ մեկ երրորդը, մնացած երրորդը պատկանում է նրա հանգուցյալ եղբոր՝ Ֆորեսթ կրտսերի չորս դուստրերին։

 

Թիվ 5. Միրիամ Ադելսոն․ 77 տարեկան