Հետևեք մեզ։

Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել

11:00, 18 մարտ 2023
Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah պարբերականը։

Ստորգետնյա ցնցումներն զգացվել են տեղական ժամանակով 08։14-ին։

Երկրաշարժն զգալի է եղել Այնթապ, Ադանա Հաթայ, Մալաթիա շրջաններում։ Հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորությամբ։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։