Ինձ համար Վինիսիուս Ժունիորն աշխարհի լավագույն խաղացողն է։ Իսկ Մոդրիչն ու Կրոսը երբեք ճնշում չեն զգում։Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Մակարդակ, փորձ… նաև նրանք համեստ են։ Նրանք խաղում են ոչ թե այն պատճառով, որ Մոդրիչն ու Կրոսն են, այլ այն պատճառով, որ արժանի են դրան»,-հավելել է մարզիչը: