Գնդակահարության, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից 1996թ-ին դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ մարտի 20-ին քննվելու Ենոքյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դատական նիստը։
Աղաջանովան, մասնավորապես, գրել է․
«Հարգելի ընկերներ,
որոշեցի, որ պետք է ձեզ տեղեկացնեմ, որ մարտի 20-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա մարդասպան՝ մհեր ենոքյանի, որն ի սկզբանե դատապարտված էր գնդակահարության, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դատական նիստը (հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան 40, դատական նիստերի, թիվ 2 դահլիճ)։
Եվ այսպիսով անարդարությունը շարունակվում է և բազմաթիվ ծանր հանցագործություններ կատարած անձը հնարավոր է լիարժեք ազատության մեջ հայտնվի՝ օրինապաշտ քաղաքացիների կողքին՝ ձեր երեխաների, քույր-եղբայրների, ծնողների անկանխատեսելի հետևանքներով…
Հարգելիներս՝ սա մեր իրականությունն է»։