Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 00:30-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Սևակհամիկ Դերնղիշյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Ս․ Դերնղիշյանը և ուղևորներ՝ Արարտի մարզի բնակիչ 33-ամյա Տարոն Օհանյանն ու Երևանի բնակիչ 28-ամյա Սոֆյա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ենթարկվել է սթափության փորձաքննության և նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։