Հետևեք մեզ։

Հայ շախմատիստները սկսեցին պայքարը կանանց ԵԱ-ում

11:08, 19 մարտ 2023
Հայ շախմատիստները սկսեցին պայքարը կանանց ԵԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսեցին պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

 

Հայ շախմատիստները սկսեցին պայքարը կանանց ԵԱ-ում

 

 

Save

Համօգտագործել

Հայ շախմատիստները սկսեցին պայքարը կանանց ԵԱ-ում 08:30, 19 Մարտ 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսեցին պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկած առաջնության անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը: Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը խաղում էին իրար դեմ և պարտիայի 53-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: 

 

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այնկեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո: