Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ մառախուղի պատճառով Սոչիում չեղարկվել է 40 չվերթ։ Նշվում է, որ եղանակային պայմանները չեն փոխվի մարտի 20֊ը ներառյալ։ Չեղարկվել են դեպի Պետերբուրգ, Սամարա, Ուֆա, Մոսկվա չվերթները։
Hayastan.news-ը Զվարթնոց օդանավակայանից տեղեկացավ, որ չեղարկվել է նաև Երևան֊Սոչի մեկ չվերթ, օրվա մյուս չվերթը հետաձգվել է նախատեսված ժամից։

