Սոչիի Rosa Hall սրահում ընթացող համերգի ժամանակ վատացել է երգչուհի ՄակՍիմի ինքնազգացողությունը։ Որոշում է կայացվել դադարեցնել համերգը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երգչուհու պրոդյուսեր Պավել Նազարովը։
«Համերգի սկզբում արտիստուհու ինքնազգացողությունը լավ չէր, ինչն ազդում էր միջոցառման որակի վրա։ Որոշվել է դադարեցնել համերգը»,- ասել է նա։
Նազարովը նշել է, որ հանդիսատեսին հնարավորություն կտրվի վերադարձնել տոմսերը, իսկ երգչուհին ենթարկվում է զննության։