Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը championat.com-ի հետ զրույցում պատմական է անվանել Թուրքիայի դեմ Հաայաստանի ընտրանուո առաջիկա հանդիպումը՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի մեկնարկային մրցափուլում։
«Շատ կարևոր խաղ ունենք, կարելի է ասել՝ պատմական։ Պետք է ակումբային գործերից անցնել հավաքականին և պատրաստվել առաջիկա խաղերին»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է ընտրական մրցաշարի խմբից դուրս գալուն, Սպերցյանն ասել է, որ դրա հնարավորությունը միշտ էլ կա։
Նշենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենան Երևանում՝ մարտի 25-ին։