Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Երևանի ղեկավար (նահանգապետ, քաղաքապետ) սկսել է ունենալ 19-րդ դարի ավարտին։ Hayastan.news ներկայացնում է համայն հայության մայրաքաղաքի բոլոր ղեկավարներին, ովքեր տաբեր կենսագրություն և ճակատագրեր ունեն՝ Լենինի շքանշանակիրներից մինչև գնդակահարվածներ։
Հովհաննես Ղորղանյան․ 1879-1884
Ծնվել է 1833թ., Թիֆլիսում, տոհմական ազնվականի ընտանիքում: Ավարտել է Թիֆլիսի ռեալական գիմնազիան: Պետական ծառայության է անցել 1854թ.՝ Թիֆլիսում, այնուհետև աշխատանքի է անցել Երևանում՝ Կովկասի ուսումնական օկրուգի գավառական ուսումնարանում: Վերջինս հետագայում վերածվել է դասական պրոգիմնազիայի, որտեղ Հովհ. Ղորղանյանն աշխատել է որպես հոգաբարձու, ապա՝ ուսուցիչ` մինչև 1885 թվականը: Աշխատանքին զուգահեռ` ծառայել է Երևանի զինվորական նահանգապետի գրասենյակում՝ վարելով պատասխանատու պաշտոններ, կատարել է հատուկ հանձնարարություններ: Ծառայության ընթացքում հասել է պետական խորհրդականի աստիճանի: 1877թ. Կովկասի փոխարքայի հրամանագրով Հ. Ղորղանյանը կազմակերպել և գլխավորել է Երևանի քաղաքային ինքնավարությունը, իսկ 1879թ. հոկտեմμերին նշանակվել է Երևանի քաղաքագլուխ: Երևանի առաջին քաղաքագլուխը պաշտոնավարել է մինչև 1884թ. սեպտեմբերը։
Բարսեղ Գեղամյան․ 1884-1893
Ծնվել է 1850թ., Երևանում, ազնվականի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում, որը, սակայն, չի ավարտել: Այնուհետևմեկնել է Մոսկվա և ընդունվել Պետրովյան ակադեմիան, որն ավարտելուց հետո վերադարձել է Երևան և 1875 թվականից անցել պետական ծառայության: Եղել է Երևանի նահանգապետին առընթեր հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյա: Երևանի քաղաքագլուխ է ընտրվել 1884թ. սեպտեմμերին և պաշտոնավարել 9 տարի: 1893թ. կարճ ժամանակով պաշտոնավարել է իբրևՆոր Բայազետի գավառապետ: 1893թ. դեկտեմբերին թողել է Երևանի քաղաքագլխի պաշտոնը և տեղափոխվել Թիֆլիս:
Լևոն Տիգրանյանց․ 1894-1895
Ծնվել է 1841 թվականին: Ավարտել է Դորպատի (Տարտու) համալսարանը` ստանալով բժշկի որակավորում: Որպես բժիշկ աշխատանքային գործունեությունն սկսել է Սանկտ Պետերμուրգում (1876թ.), նույն պաշտոնով աշխատանքի է անցել Երևանում (1879թ.): 1882թ. գործուղվել է Պարսկաստան` համաճարակների դեմ պայքարելու նպատակով: 1885թ. ընտանեկան հանգամանքների պատճառով թողել է պետական ծառայությունը: Ունեցել է տիտղոսավոր խորհրդականի աստիճան: Երևանի քաղաքագլուխ է ընտրվել 1894թ. հունվարին, սակայն անձնական նախաձեռնությամμ 1895թ. հունիսին թողել է պաշտոնը:
Արամ Բունիաթյան․ 1895-1896
Ծնվել է 1839թ., զինվորականի ընտանիքում: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով թողել է ուսումը: 1859թ. ծառայության է անցել Թիֆլիսի նահանգական վարչությունում, 1864թ. տեղափոխվել է Երևան և ծառայել տեղի նահանգական վարչությունում: 1884թ. հունվարին ընտրվել է Երևանի քաղաքային դումայի անդամ, նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատար: 1890 թվականից քաղաքային վարչության անդամ էր: 1895թ. նոյեմբերին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ: 1896թ. հոկտեմμերին թողել է քաղաքագլխի պաշտոնը՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Վահան Տեր-Սարգսյան․(լուսանկար չի պահպանվել) 1896-1898
Ծնվել է 1839թ., Երևանում, տոհմական ազնվականի ընտանիքում: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1871թ.): Երկար տարիներ ծառայել է Երևանի նահանգական վարչությունում: Պաշտոնավարել է նաև իբրև նոտար: Պետական ծառայության ընթացքում հասել է պալատական խորհրդականի աստիճանի, եղել է քաղաքային վարչության անդամ: Քաղաքագլուխ Մ. Բունիաթյանի հիվանդության պատճառով կատարել է քաղաքագլխի պարտականությունները: Երևանի քաղաքագլուխ է ընտրվել 1896թ. հոկտեմμերին և պաշտոնավարել մինչև 1898թ. նոյեմμերը: Մահացել է 1898 թվականին:
Իսահակ Մելիք-Աղամալյան․1898-1904
Ծնվել է 1858թ., Երևանում, տոհմական ազնվականի ընտանիքում: 1882թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության μաժինը: Տիրապետել է մի շարք օտար լեզուների: Պաշտոնավարել է Թիֆլիսի դատաստանական պալատում: Ծառայության ընթացքում հասել է երդվյալ հավատարմատարի աստիճանի: Երևանի քաղաքագլուխ է ընտրվել 1898թ. նոյեմμերին և պաշտոնավարել մինչև 1904թ. մարտը:
Հովսեփ Տիգրանով․ 1911-1912
Երևանի քաղաքագլուխ է ընտրվել 1911թ. հունվարին և պաշտոնավարել մինչև 1912թ. մարտը: Մինչ այդ եղել է զինվորական ծառայության մեջ, ունեցել է փոխգնդապետի կոչում: Եղել է նաև Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքագլուխը:
Հովհաննես Մելիք-Աղամալյան․ 1904-1910,1912-1914
Քաղաքագլխի պաշտոնում փոխարինել է ավագ եղբորը՝ Իսահակ Մելիք-Աղամալյանին: Ծնվել է 1861թ., Երևանում, տոհմական ազնվականի ընտանիքում: Ավարտել է Երևանի պրոգիմնազիան: 1879 թվականից անցել է պետական ծառայության: Վարել է մի շարք պաշտոններ, եղել է նահանգապետին առընթեր հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյա: Ծառայության ընթացքում հասել է պալատական խորհրդականի աստիճանի: Երևանի քաղաքագլուխ է ընտրվել 1904 թվականի մարտին և պաշտոնավարել մինչև 1910թ. վերջը, երկրորդ անգամ՝ 1912թ. փետրվարին: 1914թ. հիվանդության պատճառով թողել է պաշտոնը:
Սումբատ Խաչատուրյանց (լուսանկար չի պահպանվել)․ 1915-1917
1894-1914 թվականներին ապրել ու աշխատել է Բաքվում: Երևանի քաղաքագլուխ է ընտրվել 1915թ. փետրվարին, պաշտոնավարել է մինչև 1917թ. դեկտեմμերը: 1915թ. Հովհաննես Թումանյանի և Հովսեփ Խունունցի հետ այցելել է Կովկասյան ռազմաճակատի հայ կամավորների դիրքերը: Առաջին հանրապետության տարիներին մասնակցել է հայ - վրացական բանակցություններին՝ իբրև հայկական կողմի պատվիրակ, ինչպես նաև 1920թ. ապրիլին Թիֆլիսում տեղի ունեցած Անդրկովկասյան կոնֆերանսին: Պետական ծառայության ընթացքում հասել է երդվյալ հավատարմատարի աստիճանի: 1919թ. ընտրվել է Առաջին հանրապետության խորհրդարանի անդամ։
Թադևոս Թոշյան․1917-1918
Ծնվել է 1879թ., Զանգեզուրի գավառի Մեղրի գյուղում: 1915թ. աշխատանքի է անցել հողագործության ու պետական գույքի կառավարման Երևանի, ապա` Կարսի վարչությունում՝ իբրև խաղողագործության ու գինեգործության ավագ հրահանգիչ, այնուհետև նշանակվել է Էջմիածնի գավառի գյուղատնտես: 1917թ. նոյեմբերին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ և պաշտոնավարել մինչև 1918թ. դեկտեմբերը: 1920թ. փետրվար-նոյեմբերին եղել է նախարարի օգնական:
Մկրտիչ Մուսինյանց․1919-1920
1898թ. տեղափոխվել է Հայաստան և ստանձնել Շուստովների կոնյակի գործարանի կառավարչի պաշտոնը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կարողացել է պահպանել կոնյակի արտադրությունում օգտագործվող սպիրտի պաշարները, որոնք Հայաստանի առաջին հանրապետությանը մեծ քանակությամμ արտարժույթ բերեցին: 1919թ. ընտրվել է Երևանի քաղաքագլուխ, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1920թ. նոյեմբերը: Մահացել է 1929 թվականին:
Հրանտ Թավաքալյան․ 1920-1921
Ծնվել է 1892թ., Բաքվի նահանգի Մադրասա գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Այն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և զμաղվել ուսուցչությամμ: 1917թ. ընդունվել է Կիևի առևտրի ինստիտուտը, այնուհետև ուսումը շարունակել տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Կիևի զինվորական կոմիտեի անդամ, 1918-19թթ. եղել է Հայկական գործերի կոմիսարիատի ներկայացուցիչը Ցարիցինում և Աստրախանում: Մասնակցել է քաղաքացիական կռիվներին: 1920թ. հունվարին Ռուսաստանի կոմկուսի Անդրկովկասյան երկրային կոմիտեի կողմից աշխատանքի է ուղարկվել Հայաստան: Բանտարկվել է Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար: Խորհրդային կարգերի հաստատումից հետո ազատվել է բանտից: 1920-1921թթ. եղել է Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահը: 1921թ. նշանակվել է կոմկուսի Երևանի գավառային կոմիտեի քարտուղար, իսկ 1921- 1923թթ.՝ ՀԿ(բ)Կ Զանգեզուրի գավառային կոմիտեի քարտուղար: 1923թ. սեպտեմբերին գործուղվել է ԱՄՆ՝ Հայաստանի օգնության կոմիտեի աշխատանքները կազմակերպելու նպատակով: 1924թ. օգոստոսին հեռացվել է կուսակցությունից և Արտակարգ հանձնաժողովի միջոցով մեկուսացվել:
Գևորգ Սարգսյան․1921-1921
Ծնվել է 1892թ., Երևանում: Ծառայությունն սկսել է Տուլայում, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1917-1920թթ. Տուլայի մարզում զμաղեցրել է պատասխանատու պաշտոններ: 1921թ. հունվարին գործուղվել է Հայաստան: Աշխատել է ՀԽՍՀ հեղափոխական տրիբունալի նախագահ, ն/թ. ապրիլի 7 - 26-ը՝ Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահ:
Բենիամին Սահակյան․ 1921-1921
Ծնվել է 1886թ., Ջալալօղլիում (Ստեփանավան): Ալեքսանդրապոլում մասնակցել է Մայիսյան ապստամμությանը: 1921թ. ապրիլի 26-ից մայիսի 26-ը աշխատել է Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահ: Մահացել է 1934 թվականին:
Ռուբեն Սաֆրազբեկյան․1921-1922
Ծնվել է 1894թ., Բաքվում: 1921թ. նշանակվել է Լոռու հեղկոմի նախագահ, ապա մայիսի 26-ից Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահ: Աշխատել է մինչև 1922թ. ապրիլի 10-ը: 1922թ. ապրիլին նշանակվել է ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմատի կոլեգիայի անդամ, եղել է ՀԽՍՀ պետբանկի վարչության անդամ, ՀԽՍՀ գյուղատնտեսական բանկի վարչության նախագահ: 1942թ. աքսորվել է, 1957թ.՝ հետմահու արդարացվել:
Հայկ Ազատյան․ 1922-1922
Ծնվել է 1881թ., Ղարաքիլիսայում (Վանաձոր), ծառայողի ընտանիքում: Եղել է խորհրդային Հայաստանի արհմիությունների խորհրդի առաջին նախագահը, ՀԿԿ կենտկոմի քարտուղար (1921): 1922թ. հունվարի 3-ին ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի առաջին նախագահ: Այնուհետև աշխատել է ՀԽՍՀ կենտգործկոմի նախագահի տեղակալ: 1934 թվականից դասախոսել է Թμիլիսիի μուհերում: Ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ: Մահացել է 1964 թվականին:
Սուրեն Շադունց․ 1922-1922
Ծնվել է 1898թ., Ջաբրայիլ գյուղում: 1920թ. վերջին տեղափոխվել է Երևան և աշխատել որպես ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար: 1922թ. մայիսից մինչև հուլիսը եղել է Երևանի քաղաքային և գավառային խորհուրդների նախագահը: 1934-1936թթ. Տաջիկստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարն էր: 1938թ.բռնադատվել է:
Առաքել Ավագյան․ 1922-1923
Ծնվել է 1895թ., Երևանի նահանգում, արհեստավորի ընտանիքում: Սովորել և ավարտել է երկդասյա զեմստվոյական, ապա քաղաքային չորսդասյա ուսումնարանը: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է պարտիզանական հեծյալ գնդի հրամանատար: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1918 թվականից, աշխատել է Երևանի ավտոձեռնարկությունում՝ որպես վարորդ: 1921 թվականից անցել է կուսակցական-տնտեսական աշխատանքի: Պաշտոնավարել է ՀԽՍՀ պարենավորման ժողովրդական կոմիսարիատում (1921-1922): 1922թ. հուլիսի 29-ին ընտրվել է Երևան քաղաքի ևգավառի խորհուրդների նախագահ և պաշտոնավարել մինչև 1923թ. հունիսի 18-ը:
Արամ Շահգելդյան․1923-1924
Ծնվել է 1897թ., Նախիջևանի գավառի Աստաμադ գյուղում: Սկբμնական կրթությունն ստացել է գյուղի, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Աշխատել է Թիֆլիսի Պայքար թերթի խմμագրությունում, ապա՝ հյուսիսային Կովկասի տարբեր քաղաքներում: 1917թ. անդամակցել է կոմունիստական կուսակցությանը: 1920թ. տեղափոխվել է Հայաստան, աշխատել նախ` Դիլիջանի, ապա՝ Էջմիածնի և Ալեքսանդրապոլի գավառների հեղկոմի նախագահ: 1923թ. եղել է Երևանի քաղաքային և գավառային խորհուրդների նախագահը, հետո ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի գավկոմի քարտուղար (1924-1927): Սովորել և ավարտել է ՀամԿ(բ)Կ կենտկոմին առընթեր մարքսիզմի դասընթացները (1927-1929), գործուղվել Իվանովոյի մարզային կուսակցական կազմակերպություն (1929-1930): Ա. Շահգելդյանն աշխատել է ՀամԿ(բ)Կ Արխանգելսկի օկրուգային կոմիտեի քարտուղար (1930-1932), Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերμուրգ) մարզխորհրդի գործկոմի քարտուղար (1936), ԽՍՀՄ սովխոզների ժողկոմատի ավագ տեսուչ: Մասնակցել է Մեծ հայրենականին: Ծանր վիրավորվելուց հետո (1942) զորացրվել է: Կյանքի վերջին տարիներին զμաղվել է գրահրատարակչական գործով. աշխատել է Մոսկվայի օտար լեզուների գրականության հրատարակչությունում: Մահացել է 1948 թվականին:
Արամ Կոստանյան․ 1924-1928
Ծնվել է 1894թ., Էջմիածնի գավառի Վաղարշապատ գյուղում: Աշխատել է Սուխումի օկրուգի Աթարա գյուղի հայկական դպրոցում (1917-1918), իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ հայկական դիվիզիայի քաղբաժնում: 1921թ. մայիս-սեպտեմμերին եղել է Էջմիածնի գավառի հեղկոմի նախագահի տեղակալը, ապա` ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմատի կազմակերպական-վարչական վարչության պետը, ժողկոմի տեղակալը: 1924թ. նոյեմբերի 11-ից մինչև 1928թ. հունիսի 30-ը Երևան քաղաքի և գավառի խորհուրդների նախագահն էր: Մահացել է 1937թ.:
Վարդան Մամիկոնյան․ 1928-1928
Ծնվել է 1898թ., Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում (1911- 1915), ապա՝ Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում (1913-1917): 1917թ. որպես ուսանող զորակոչվել է և ուղարկվել Նիժնի Նովգորոդի ուսանողական գումարտակ: 1921թ. տեղափոխվել է Հայաստան և աշխատել Լոռի-Փամբակի գավհեղկոմի, ապա գավգործկոմի նախագահ, ապա՝ ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմի տեղակալ (1919-1928): 1928թ. նշանակվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ: Վ. Մամիկոնյանը եղել է նաև ՀԽՍՀ հողժողկոմի տեղակալ (1919-1931), Հայկոոպի նախագահ (1929-1931), Անդրֆեդերացիայի հողժողկոմի տեղակալ (1932-1933), ֆեդերացիայի մատակարարման ժողկոմ (1933-1934), ՀԽՍՀ հողժողկոմ (1934-1936), ՀԽՍՀ Պետμանկի կառավարիչ (1936-1937): 1937թ. ՀԽՍՀ Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի դատավճռով դատապարտվել է գնդակահարության: 1988 թվականին արդարացվել է:
Գևորգ Հանեսօղլյան․ 1928-1930
Ծնվել է 1891թ., Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1903թ. ավարտել է տեղի երկամյա ծխական դպրոցը: 1928թ. հունիսին նշանակվել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և աշխատել մինչև 1930 թվականը: Այնուհետև եղել է ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահ, ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմ, Հայաստանի արհմիությունների խորհրդի նախագահ, ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմ: 1936թ. կրկին զμաղեցրել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը և պաշտոնավարել մինչև նոյեմբերից, այնուհետև նշանակվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահ:
Սերգեյ Մարտիկյան․ 1930-1931
Ծնվել է 1874թ., Թիֆլիսում: Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1901 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ս. Մարտիկյանի բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հավաքատեղիներից մեկը (1914թ. օգոստոսին նրա բնակարանում տեղի է ունեցվել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի խորհրդակցություն): 1917թ. այդ բնակարանում էր տեղավորված ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի Սոցիալ-դեմոկրատ հայերեն թերթի խմբագրությունը: 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ: Բաքվի կոմունայի պաշտպանության օրերին կազմակերպել և ղեկավարել է մարտական ջոկատ: Կոմունայի պարտությունից հետո` մինչև 1919թ. ապրիլը, գործել է Աստրախանում, այնուհետև ՌԿ(μ)Կ կենտկոմի հանձնարարությամμ եկել է Հայաստան: 1920թ. հունիսին բանտարկվել է: Խորհրդային կարգերի հաստատումից հետո պատասխանատու պաշտոններ է վարել կուսակցական և սովետական մարմիններում: 1930թ. եղել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ. պաշտոնավարել է մինչև 1931 թվականը: 1931-1936թթ. եղել է ՀԽՍՀ ժողտնտխորհի, ՀԽՍՀ, ապա՝ ԱՍՖՍՀ կենտգործկոմի նախագահ: Եղել է կուսակցության մի շարք համագումարների պատգամավոր: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Մահացել է 1957 թվականին:
Ասատուր Ասրիյան․1931-1931
Ծնվել է 1892թ., Թիֆլիսում: 1917թ. ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը: Մենշևիկների կողմից ձերբակալվել է և երկու տարի անցկացրել բանտում: Ազատ արձակվելուց հետո շարունակել է հեղափոխական գործունեությունը: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև 1922թ. աշխատել է Թիֆլիսի տրամվայի հավաքակայանի տնօրեն, այնուհետև աշխատանքի է անցել Թիֆլիսի գավգործկոմում, եղել է տնտեսական μաժնի վարիչը (1922-1929): 1929թ. տեղափոխվել է Երևան և աշխատել քաղխորհրդում: 1931թ. հունվարի 4-ին նշանակվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ: Ծանր հիվանդությունից հետո մահացել է 1931թ. դեկտեմբերին:
Արամայիս Երզնկյան․1931-1933
Ծնվել է 1879թ., Լոռու Հաղպատ գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, իսկ բարձրագույն կրթությունը՝ Ժնևի համալսարանում: 1906թ. խմբագրել է բոլշևիկյան Կայծ, 1915թ. դեկտեմբերից՝ սոցիալ-դեմոկրատական Պայքար թերթերը: 1916թ. ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի, 1917թ. փտրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից հետո՝ բանվորական խորհրդի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի և Հայոց ազգային խորհրդի անդամ: 1920թ. Ա. Երզնկյանը, որպես մենշևիկ-ինտերնացիոնալիստների խմբի լիազոր-ներկայացուցիչ, բանակցություններ է վարել ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի հետ՝ խումբը կոմունիստական կուսակցությանը ձուլելու համար: 1921 թվականից պատասխանատու աշխատանքներ է վարել Վրաստանում, ապա՝ Հայաստանում: Եղել է ՀԽՍՀ հողագործության ժողկոմ (1921-1929), միաժամանակ՝ Հայաստանի օգնության կոմիտեի կենտրոնական վարչության նախագահ, Անդրֆեդերացիայի հողագործության ժողկոմ (1930), ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի առաջին տեղակալ՝ միաժամանակ 1931թ. դեկտեմբերից մինչև 1933թ. մարտը վարելով Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը: 1935-1936թթ. վարել է ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմի պաշտոնը: 1936թ. նոյեմμերին ձերբակալվել է և մահացել բանտում (1941թ.): 1961թ.հետմահու արդարացվել է:
Կարապետ Մատինյան․1933-1936
Ծնվել է 1897թ., Կարսի մարզի Կիզիլ-Չախչախ գյուղում: 1916թ. զորակոչվել է ցարական բանակ: Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան, աշխատել հայկական երկաթուղում (1918-1924), ապա նշանակվել է Երկաթուղու շահագործման μաժնի պետի տեղակալ (1926թ.), Անդրերկաթգծի 3-րդ տեղամասի Հայաստանի լիազոր (1927-1928): 1933-1936թթ. եղել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահը, հետո նշանակվել Դավալուի (այժմ՝ Արարատ) ցեմենտի գործարանի տնօրեն (1936): 1938թ. դատապարտվել է գնդակահարության, 1956թ. հետմահու արդարացվել է:
Ալեքսանդր Շահսուվարյան․1937-1937
Ծնվել է 1888թ., Ելիզավետպոլ (այժմ՝ Գյանջա) քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է քաղաքային վեցդասյա, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Սովորել է Դորպատի (Տարտու) համալսարանում (1912-1915): Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է Ներսիսյան դպրոցում սովորելիս, Դորպատում ընտրվել է ՌՍԴԲԿ ընդհատակյա ուսանողական կոմիտեի անդամ: 1915թ. վերադարձել է Ելիզավետպոլ և կատարել հեղափոխական աշխատանք: 1915-1917թթ. կուսակցական-կազմակերպչական գործունեություն է ծավալել բանակում (հյուսիսային Իրան): Դիլմանում ընտրվել է զինվորների պատգամավորների խորհրդի նախագահ: 1917-1921թթ. գործել է Թիֆլիսում, ընտրվել ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի նախագահության անդամ և քարտուղար, ապա՝ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի անդամության թեկնածու: Երեք անգամ ձերμակալվել է և բանտարկվել Մետեխի, Քութայիսի և Բաթումի բանտերում: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է Թիֆլիսի Հավլաբար, Մեյդանի և Նավթլուղ շրջանների հեղկոմի նախագահ: 1922թ. տեղափոխվել է Հայաստան: 1922-1923թթ. Ա. Շահսուվարյանը եղել է ՀԿ(բ)Կ կենտկոմի μաժնի վարիչ, 1924- 1928թթ.՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար, 1929-1931թթ.՝ Անդրֆեդերացիայի աշխատանքի ժողկոմի տեղակալ, 1931-1934թթ.՝ ՀԽՍՀ μանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ: 1935-ից ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալն էր, 1937 թվականից միաժամանակ զμաղեցրել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը: 1938թ. որպես «Ժողովրդի թշնամի» դատապարտվել է գնդակահարության: 1954թ. ԽՍՀՄ Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է:
Լևոն Հովսեփյան․ 1937-1938, 1945-1947
Ծնվել է 1896թ., Ելիզավետպոլ (այժմ՝ Գյանջա) քաղաքում: Ավարտել է տեղի վեցդասյա դպրոցը, ապա էքստեռն քննություններով՝ 2-րդ աստիճանի դպրոցը: Ծառայել է ցարական բանակում: 1918թ. զորացրվել է և մեկնել Բաքու աշխատելու: Այդտեղ էլ ծանոթացել է Ստեփան Շահումյանի հետ, դարձել նրա գաղափարակիցը: Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո գործուղվել է Ելիզավետպոլ, սկզբում որպես կուսակցության գավկոմի կազմհրահանգչական բաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ, ապա՝ քաղկոմի քարտուղար (1922): 1923-1926թթ. աշխատել է գավառային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 1926թ. տեղափոխվել է Հայաստան: Աշխատել է Երևանի գավգործկոմի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ կենտգործկոմի կազմμաժնի վարիչ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 1935թ. նշանակվել է «Արարատ» գործարանի տնօրեն: 1937-1938թթ. Լ. Հովսեփյանը եղել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալը (1938-1956)՝ միաժամանակ համատեղելով Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի (1945-1947), ՀԽՍՀ անտառային տնտեսության ժողկոմի պաշտոնը (1948-1953): 1956-60թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալը: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մահացել է 1960 թվականին:
Սողոմոն Կարապետյան․ 1938-1940
Ծնվել է 1893թ., Գորիսի շրջանի Խոտ գյուղում: Սկզμնական կրթությունն ստացել է տեղի, ապա Շինուհայրի ծխական դպրոցում: 1909թ. մեկնել է Բաքու աշխատելու: Ծառայել է ցարական բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է Տաթև գյուղի հեղկոմի նախագահ, ապա՝ Հայաստանի արտակարգ հանձնաժողովի կոմիսար և լիազոր (1920-1923), Գորիսի և Ղափանի շրջխորհուրդների գործկոմի նախագահ (1924-1927), ղեկավարել Զանգեզուրի գավխորհրդի գործկոմը (1927-1929): Եղել է Հայաստանի ջրային տնտեսության պետի տեղակալ (1929-1931), Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) և Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջխորհուրդների գործկոմի նախագահ։ 1938թ. դեկտեմμերից մինչև 1940թ. հունվարը եղել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ: Հետագայում աշխատել է Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր վերաբնակեցման վարչության պետ: 1950-1961թթ. եղել է Նախարարների խորհրդին առընթեր պետարբիտրաժի գլխավոր արμիտրը: Մահացել է 1963 թվականին:
Սարգիս Քամալյան․ 1940-1943
Ծնվել է 1894թ., Իջևանի շրջանի Սևքար գյուղում: Սովորել է տեղի ծխական դպրոցում, հետո աշխատելու նպատակով մեկնել Բաքու: Մասնակցել է բանվորների ցույցերին և գործադուլներին: Ծառայել է ցարական բանակում (1914- 1916), հիվանդության պատճառով զորացրվել և շարունակել է աշխատել Բաքվում, հետո՝ Թիֆլիսում: 1928թ. տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել Լենինականում՝ որպես քաղաքային էլեկտրակայանի վարիչ, Լենհէկ-ի տնօրեն, Լենինականի քաղխորհրդի գործկոմի նախագահ (1930-1931): 1930-1935թթ. մասնակցել է Մոսկվայի Ստալինի անվան արդյունաμերության ակադեմիայի դասընթացներին: 1940թ.՝ ընտրվել Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1948-ին մեկնել է Հայաստանից:
Զավեն Չարչյան․ 1943-1944
Ծնվել է Երևանի նահանգի Սուրմալու գավառի Կողբ գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Երևանում: 1931թ. ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը և աշխատանքային գործունեությունն սկսել Երևանի էլեկտրաձուլման գործարանում: Աշխատանքին զուգընթաց` սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետում (1934-1940): 1940թ. նշանակվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի տեղական արդյունաμերության բաժնի վարիչ, ապա՝ ՀԿԿ Երքաղկոմի արդյունաμերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Ստալինյան շրջկոմի 2-րդ քարտուղար: 1943թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ: 1944թ. մայիսից մինչև նոյեմբեր սովորել է Մոսկվայի μարձրագույն դիվանագիտական դպրոցում և գործուղվել ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմատ: Եղել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության նախագահի տեղակալ, ՀԿԿ կենտկոմի թեթև արդյունաμերության բաժնի, ապա՝ ծանր արդյունաμերության μաժնի վարիչի տեղակալ, ՀԿԿ կենտկոմի թեթև արդյունաμերության բաժնի վարիչ: 1951 թվականից ՀԿԿ Երևանի քաղկոմի 2-րդ քարտուղարն էր, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալը (1952-1953), ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահի տեղակալը (1957-1959): 1959թ. նշանակվել է Մոսկվայում ԽՍՀՄ կառավարությանը կից ՀԽՍՀ ՆԽ մշտական ներկայացուցիչ: Մահացել է 2001 թվականին:
Աշոտ Ղազարյան․ 1944-1945
Ծնվել է 1902թ., Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1917թ. սկսել է աշխատանքային գործունեությունը տեղի պարետային վարչությունում և միաժամանակ սովորել առևտրի ուսումնարանում: Աշխատանքին զուգընթաց` սովորել և ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1928-1932թթ. աշխատել է Դնեպրոշինում, Լենինգրադում, հետո տեղափոխվել է Հայաստան, նշանակվել Քանաքեռշինի պետ և Քանաքեռ ՀԷԿ-ի տնօրեն: 1940թ. նշանակվել է Երևանի Կիրովի անվան գործարանի տնօրեն, այնուհետև` Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ: 1944թ. Ա. Ղազարյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ և պաշտոնավարել մինչև 1945թ. ապրիլի 2-ը:
Եղիշե Վարդանյան․ 1947-1952
Ծնվել է 1905թ., Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Խոշգյալդի գյուղում: Այնտեղ էլ ավարտել է դպրոցը: 1930թ. տեղափոխվել է Երևան: Սովորել և ավարտել է Երևանի կոմունիստական μարձրագույն դպրոցը, իսկ հետագայում (1944-50թթ.)` ԽՄԿԿ կենտկոմին կից μարձրագույն կուսակցական դպրոցը (Մոսկվա): 1940-1947թթ. աշխատել է ՀԿ/բ/Կ Երևանի ստալինյան շրջկոմի առաջին քարտուղար: 1947թ. մարտին ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և աշխատել մինչև 1952թ. մայիսը: Մահացել է 1958 թվականին:
Վազրիկ Սեկոյան․ 1952-1954
Ծնվել է 1909թ., Երևանի նահանգի Սուրմալու գավառի Իգդիր գյուղում: Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը և զբաղվել ուսուցչությամμ: Բարձրագույն կրթությունն ստացել է Ադրμեջանում` ավարտելով Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոտեխնիկայի ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի ջրային տնտեսության տարμեր ոլորտներում: 1952թ. Վ. Սեկոյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ և աշխատել մինչև 1954 թվականը: 1965-1973թթ. եղել է ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության նախարարը։
Բաբկեն Աստվածատրյան․ 1954-1955
Ծնվել է 1895թ., Կոտայքի շրջանի Քանաքեռ գյուղում: Սկբμնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, ապա` Երևանի գիմնազիայում: 1922-1927թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1937թ. նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմ, ապա` ՀԽՍՀ պետպլանի նախագահ և ժողկոմխորհի նախագահի տեղակալ: 1951-1953թթ. աշխատել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության վարչության նախագահի պաշտոնում: 1954թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, աշխատել մինչև 1955 թվականը: Մահացել է 1960 թվականին:
Գուրգեն Չոլախյան․ 1955-1957
Ծնվել է 1909թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում: 1928թ. ավարտել է Երևանի արդյունաբերական տեխնիկումը: Աշխատանքային գործունեությունն սկսել է Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում՝ որպես արտադրա- տեխնիկական բաժնի պետ: 1932-1939թթ. սովորել է Մոսկվայի Բաումանի անվան ինստիտուտում, միաժամանակ աշխատել է ավտոտրակտորային ԳՀԻ-ում՝ որպես կոնստրուկտոր: Վերադառնալով Երևան՝ աշխատանքի է անցել Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում: 1939թ. նշանակվել է ՀԽՍՀ տեղական արդյունաբերության ժողկոմ, 1941թ.՝ Ժողտնտխորհի նախագահի տեղակալ՝ միաժամանակ մնալով տեղական արդյունաբերության ժողկոմի պաշտոնում: 1945-1947թթ.՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահի տեղակալն էր, ԽՍՀՄ կառավարությունում Հայկական ՍՍՀ մշտական ներկայացուցիչը: 1950թ. հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը: 1955թ. Գ. Չոլախյանն ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ: 1957թ. աշխատանքի է անցնել ՀՍՍՀ ժողտնտխորհում՝ որպես էլեկտրատեխնիկական արդյունաբերության և սարքաշինության վարչության պետ, 1961թ.՝ Ժողտնտխորհի նախագահի տեղակալ, այնուհետև՝ նախագահ: Մահացել է 1994 թվականին:
Գուրգեն Փահլևանյան․1957-1960
Ծնվել է 1908թ., Կարսում: Սկզbնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում: 1931թ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո, աշխատանքի է անցել Հայաստանի ջրային տնտեսության համակարգում: 1940թ. նշանակվել է ՀԽՍՀ ջրատնտեսության ժողկոմի տեղակալ: 1947թ. նշանակվել է ՀԽՍՀ կոմունալ տնտեսության նախարար: 1953թ. ընտրվել է ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ, իսկ 1954թ. մայիսին` առաջին քարտուղար: 1957-1960թթ. աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ: 1961-1981թթ. ՀԽՍՀ կենտրոնական վիճակագրական վարչության պետն էր: Մահացել է 1986 թվականին:
Սուրեն Վարդանյան․ 1960-1962
Ծնվել է 1907թ., Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում: 1924թ. ավարտել է Թμիլիսիի թիվ 14 տեխնիկումը և աշխատանքի անցել գյուղկոոպի Թբիլիսիի μաժանմունքում: 1926թ. մեկնել է Մոսկվա և սովորել էներգետիկայի ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում: 1930-1948թթ. աշխատել է ՀՍՍՀ տարμեր հիդրոէլեկտրակայաններում` որպես տնօրեն, կառավարիչ: 1946թ. եղել է Գյումուշհէկշինի պետի տեղակալ, 1947-1948թթ.՝ Լենինականի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, Լենինականի քաղխորհրդի գործկոմի նախագահ (1948-1952): Վարդանյանը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, դոցենտ և մեծ ներդրում ունի էներգետիկայի μնագավառի մասնագետներ պատրաստելու գործում: 1957թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1960թ. մարտին՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1962թ. նշանակվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր էներգետիկայի և էլեկտրաֆիկացիայի գլխավոր վարչության պետ՝ ՀԽՍՀ նախարար, 1971-1977թթ.՝ ՀԽՍՀ էներգետիկայի և էլեկտրաֆիկացիայի գլխավոր արտադրական վարչության պետ: Ս. Վարդանյանը եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Մահացել է 1979 թվականին:
Գրիգոր Հասրաթյան․ 1962-1975
Ծնվել է 1918թ., Սիսիանի շրջանի Աղքենդ (Աշոտավան) գյուղում: Դեռ երկու տարին չμոլորած, նրան որդեգրել է քեռին՝ ճանաչված գործիչ Ք. Հասրաթյանը, և տեղափոխել Ախլաթյան գյուղ: Կրում է քեռու ազգանունը: 1933թ. ավարտել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցը: Դաստիարակության և ուսման գործով զμաղվել է մյուս քեռին՝ ականավոր գիտնական Մորուս Հասրաթյանը: 1937թ. ավարտելով լեռնամետալուրգիական տեխնիկումը՝ ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: Երեք տարի աշխատել է հանրապետության տարբեր շրջաններում, 1945-50թթ.՝ Երևանի Լենինյան (այժմ՝ Շենգավիթի) շրջխորհրդի գործկոմի կոմունալ μաժնի վարիչ, գործկոմի նախագահի տեղակալ, իսկ 1952-56թթ.՝ նախագահ: 1956թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, կոմունալ տնտեսության μաժնի վարիչ: 1958թ. նշանակվել է իր իսկ կազմակերպած «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն: 1960թ. ընտրվել է Լենինականի (այժմ Գյումրի) քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1962թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ և աշխատել մինչև 1975թ. փետրվարը: Այնուհետև եղել է ՀԽՍՀ կաթնեղենի-մսեղենի արդյունաμերության նախարարի տեղակալը, Նախարարների խորհրդին առընթեր հուշարձանների պահպանության նորաստեղծ գլխավոր վարչության պետը, Հայաստանի ազգագրության թանգարանի և Սարդարապատի համալիրի տնօրենը: Գ. Հասրաթյանը եղել է մի շարք գումարումների ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: 1998թ. նրան շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը: Մահացել է 2001 թվականին։
Հրանտ Ենգիբարյան․ 1975-1975
Ծնվել է 1929թ., Երևանում: 1947թ. գերազանցությամμ ավարտել է Երևանի թիվ 40 միջնակարգ դպրոցը և ընդունվել Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: 1952թ. ավարտելով ինստիտուտը՝ գործուղվել է Լենինգրադ (այժմ` Սանկտ Պետերμուրգ): 1954թ. վերադարձել է Հայաստան և աշխատել Երևանի Էլեկտրալամպերի գործարանում և այլ կառույցներում: 1969թ. նշանակվել է Երևանի «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1974թ.` ՀԽՍՀ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ՝ մասնակցելով ժողովրդական տնտեսության համալիր ծրագրման խնդրի լուծմանը: 1975թ. մարտի 18-ին ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ: Հ. Ենգիբարյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ինժեների պատվավոր կոչում (1968): Մահացել է 1975 թվականին:
Մուրաբ Մուրադյան․ 1975-1985
Ծնվել է 1930թ., Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում: 1948թ. ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Այն ավարտելուց հետո աշխատել է Լենինականի տարμեր դպրոցներում` որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ: 1958-1964թթ. աշխատանքային գործունեությունը շարունակել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում՝ որպես ինժեներ, ինժեներ-տեխնոլոգ, տնօրենի տեղակալ: 1962թ. հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտը: 1975-ին ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ և պաշտոնավարել մինչև 1985 թվականը: 1985-1988թթ. ՀԿԿ կենտկոմի քարտուղարն էր, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության μաժնի վարիչը: 1988-1990թթ. Հայկոոպի նախագահ էր: Մ. Մուրադյանը եղել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր, պարգևատրվել է Լենինի շքանշանով: 2002թ. փետրվարին նրան շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։
Էդուարդ Ավագյան․ 1985-1989
Ծնվել է 1934թ., Շամշադինի (այժմ՝ Տավուշի) շրջանի Բերդ ավանում: 1951թ. գերազանցությամμ ավարտել է Երևանի թիվ 40 միջնակարգ դպրոցը և ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 1957թ. աշխատանքի է անցել ՀԽՍՀ արդյունաμերական շինարարության նախարարությունում, ապա` Երևանի Լենինյան (այժմ՝ Շենգավիթի) շրջխորհրդի գործադիր կոմիտեում: 1960-1963 թվականներին պաշտոններ է վարել ՀԽՍՀ Պետշինում, պետական վերահսկողության կոմիտեում, աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի (այժմ՝ Էրեբունի) կուսշրջկոմի արդյունաμերության μաժնի վարիչ, ՀԿԿ կենտկոմի շինարարության μաժնի հրահանգիչ: 1967թ. Էդ. Ավագյանը ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը և աշխատանքի նշանակվել ՀԿԿ կենտկոմում` որպես տեսուչ: Մեկ տարի անց ընտրվել է Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործկոմի նախագահ: Եղել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի տնտեսական վարչության պետ, գյուղական շինարարության նախարարի տեղակալ (1971-1972), Սովետական շրջխորհրդի (այժմ՝ Նոր Նորք) գործկոմի նախագահ (1972-1974), Աբովյանի կուսշրջկոմի առաջին քարտուղար (1974-1979), ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարար (1979-1985): 1985թ. Էդ. Ավագյանն ընտրվել է Եր¢անի քաղխորհրդի գործկոմի նախագահ և այդ պաշտոնում աշխատել մինչև 1989 թվականը: 1989-1990թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության գործերի կառավարիչը: Եղել է մի շարք գումարումների ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մահացել է 1991 թվականին:
Արտաշես Գեղամյան․ 1989-1990
Ծնվել է 1949թ., Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցը և ընդունվել Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1971թ. աշխատանքի է անցել նույն ինստիտուտի ընդհանուր էլեկտրատեխնիկայի ամμիոնում, հետո ընտրվել ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար, 1973թ.՝ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, 1974թ.-ից՝ քարտուղար: 1972-1976թթ. սովորել է պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ասպիրանտուրայում: 1976թ. նշանակվել է ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանողական երիտասարդության բաժնի վարիչ, աշխատել ՀԿԿ կենտկոմում՝ կազմակերպական-կուսակցական աշխատանքների բաժնի հրահանգիչ, սեկտորի վարիչ, բաժնի տեսուչ (1979- 1985թթ.): 1985-1986թթ. ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի օգնականն էր, կազմկուսաշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալը: 1987-1990թթ. ղեկավարել է կուսակցության Մաշտոցի շրջանային կազմակերպությունը: 1990թ. Ա. Գեղամյանը Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր: Հետագա տարիներին զμաղվել է տնտեսական գործունեությամբ: 1999թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 2001 թվականից «Ազգային միաμանություն» կուսակցության նախագահն է։
Համբարձում Գալստյան․ 1990-1992
Ծնվել է 1955թ., Երևանում: Ավարտել է Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որակավորումը՝ պատմաբան-ազգագրագետ: 1978թ. աշխատանքի է անցել Հայաստանի պետական ազգագրության թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող: 1983թ. ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988թ. գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, դարձել է շարժման առաջամարտիկներից մեկը՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1989թ. դեկտեմբերին »Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և վեց ամիս անցկացրել Մոսկվայի Բուտիրյան բանտում: Այստեղ էլ գրել է իր առաջին ժողովածուն՝ «Չուղարկված նամակները»: Բանտից ազատվելուց հետո աշխատել է գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: 1990թ. դեկտեմμերի 4-ին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, մինչև 1992թ. դեկտեմբերը Երևանի քաղխորհրդի նախագահն էր, միաժամանակ` ՀՀ կառավարության նախագահության անդամը: Չարագործի գնդակից սպանվել է 1994 թվականին: Եղել է Հայաստանի երրորդ հանրապետության մայրաքաղաքի առաջին քաղաքապետը:
Վահագն Խաչատուրյան․ 1992-1996
Ծնվել է 1959թ., Սիսիան քաղաքում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ: 1980-1981թթ. ծառայել է խորհրդային μանակում: Աշխատանքային գործունեությունն սկսել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում, աշխատել է որպես տնտեսագետ, «Մարս» պետական ձեռնարկության μաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ: 1990թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992թ.՝ Երևանի քաղխորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ: Այժմ ՀՀ նախագահն է։
Աշոտ Միրզոյան․ 1996-1996
Ծնվել է 1950թ., Երևանում: 1990թ. նշանակվել է ՀՀ բարձրագույն կրթության նախարարության գլխավոր վարչության պետ, 1993թ.՝ կրթության փոխնախարար, 1995թ.՝ ՀՀ սոցիալական ապահովության փոխնախարար: 1996թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ, աշխատել մինչև նոյեմբեր:
Վանո Սիրադեղյան․ 1996-1998
Ծնվել է 1946թ., Նոյեմμերյանի շրջանի Կոթի (այժմ՝ Շավարշավան) գյուղում։ »Ղարաբաղ» կոմիտեի անդամ լինելով՝ 1989թ. դեկտեմբերին ձերբակալվել է։ Մայիսին ազատվել է Մոսկվայի Բուտիրյան μանտից և շարունակել քաղաքական գործունեությունը։ 1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, եղել է ՀՀՇ խմբակցության անդամ։ 1990 -1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, 1991թ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական, 1992թ.՝ ՀՀ ՆԳ նախարար։ 1996թ. նոյեմμերի 14-ից մինչև 1998թ. փետրվարի 2-ը եղել է Երևանի քաղաքապետ։ 1997թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և եղել «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1999թ. մայիսից մինչև 2001թ. նոյեմբերը եղել է Աժ պատգամավոր։ Եղել է ՀՀՇ վարչության անդամ, ապա՝ նախագահ։ ՀՀ գրողների և ժուռնալիստների միության անդամ է, «Դրուժբա Նարոդով» ամսագրի մրցանակակիր, մի շարք գեղարվեստական գրքերի հեղինակ։ Եղել է հետախուզման մեջ, մահացել է 2021-ին։
Սուրեն Աբրահամյան․ 1998-1999
Ծնվել է 1947թ., Երևանում: Ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ՆԳ համակարգում՝ շարքային ոստիկանից հասնելով մինչև նախարարի պաշտոնի: 1979թ. ավարտել է ԽՍՀՄ ներքին գործերի ակադեմիան: 1982 թվականից մինչև 1995թ. ղեկավարել է Նաիրիի (1982-1984), Երևանի Լենինյան (այժմ՝ Շենգավիթի) շրջանների (1984-1989) ՆԳ բաժինները: 1989- 1995թթ. եղել է ՀՀ ՆԳ Երևանի վարչության պետի տեղակալը, հետո` վարչության պետը, նշանակվել է ՆԳ փոխնախարար: 1993թ. ստացել է միլիցիայի գեներալ-մայորի կոչում: 1995-1996թթ. եղել է Սյունիք-Զանգեզուր պետական ծրագիրն իրականացնող պետնախարար, Վազգեն Սարգսյանի ուժային ու պաշտպանական կառույցների համակարգողը, պետնախարարի տեղակալը, ավելի ուշ՝ աշխատակազմի ղեկավարը: 1995թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 1996-1998թթ. նշանակվել է Սյունիքի մարզպետ: 1998թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ: 1998թ. ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 1999թ. հունիսից մինչև հոկտեմբեր եղել է ՀՀ ՆԳ նախարարը:
Ալբերտ Բազեյան․ 1999-2001
Ծնվել է 1956թ., Կամոյի շրջանի (այժմ՝ Գավառ) Լանջաղբյուր գյուղում: Ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո 1978-1993թթ. աշխատել է սպորտի ¢ մանկավարժության μնագավառում՝ որպես մարզիչ, դասախոս, ապա՝ գիտաշխատող: 1984թ. Մոսկվայում ավարտել է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական թեզ: Մանկավարժական գիտությունների թեկնածու է: 1989 թվականից մասնակցել է Արցախի և ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը, պարգևատրվել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: 1993-1994թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես վարչության պետ: 1996թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ղեկավարել է ԱԺ »Երկրապահ» պատգամավորական խումբը:1998թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, երկրորդ անգամ ընտրվել է 1999թ. հունիսին: 1999թ. օգոստոսից մինչև 2001թ. հունվարը եղել է Երևանի քաղաքապետ:
Ռոբերտ Նազարյան․ 2001-2003
Ծնվել է 1956թ., Երևանում: 1973թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոցը: 1973-1978թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որակավորումը՝ ինժեներ-շինարար: Աշխատել է Երևանի տնաշինական կոմբինատում՝ վարպետից հասնելով մինչև կոմμինատի տնօրենի պաշտոնի: 1986-1987թթ. աշխատել է Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն, Մաշտոցի կուսշրջկոմի μաժնի վարիչ (1987-1988թթ.), Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն (1988-1990թթ.): 1990 թվականից աշխատանքի է անցել Երևանի քաղաքային խորհրդի գործկոմում՝ որպես վարչության պետ, գլխավոր վարչության պետ, նախագահի տեղակալ: 1997-2000թթ. Ռ. Նազարյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, 2000թ. փետրվարի 28-ից մինչև 2000թ. մայիսի 20-ն աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, մայիսի 24-ից՝ ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ: 2001թ. հունվարի 11-ից մինչև 2003թ. հուլիսը եղել է Երևանի քաղաքապետ:
Երվանդ Զախարյան․ 2003-2009
Ծնվել է 1946թ. մայիսի 14-ին, Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում: 1968թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-88թթ. սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում: 1991թ. Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ, տնտեսական գիտությունների թեկնածու է: 1992-93թթ. եղել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ: 1994-97թթ. Մոսկվայում գլխավորել է արտադրաշինարարական ընկերություն: 1997-98թթ. եղել է «Հայտրանսգազ» ՊՁ գլխավոր տնօրեն: 1998-2000թթ. ղեկավարել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը: 2000-01թթ. եղել է պետական եկամուտների փոխնախարար, վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար: 2001-02թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարի, 2002-03թթ.` ՀՀ հարկային պետական ծառայության պետի պաշտոնները: 2003 թվականից մինչև 2009թ. մարտ ամիսը եղել է Երևանի քաղաքապետ:
Գագիկ Բեգլարյան․ 2009-2010
Ծնվել է 1964 թվականի հունվարի 1-ին Երևանում: 1978-81 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը: 1981-85 թվականներին սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ: 1985-86 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: 2002-ին ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ: Վերընտրվել է 2005-ին և 2008-ի սեպտեմբերի 28-ին: ՀՀ նախագահի 04.03. 2009թ. թիվ ՆՀ-58-Ա հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ: 2009թ. մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում դարձել է Երևանի առաջին ընտրված քաղաքապետը: 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ։ 2009թ. նոյեմբերի 28-ին ընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Պաշտոնավարել է մինչև 2010թ. դեկտեմբերի 8-ը:
Կարեն Կարապետյան․ 2010-2011
Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին: 1970-1980թթ. սովորել և ավարտել է Երևանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը: 1980-1985թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում: 1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն: 2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ: 2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը: 2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2010թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ: Պաշտոնավարել է մինչև 2011թ. հոկտեմբերի 28-ը։
Տարոն Մարգարյան․ 2011-2018
Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին, Երևանում: 1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ: 2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում: 2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ: Պաշտոնավարել է մինչև 2018 թվականի հուլիսի 9-ը։
Հայկ Մարության․ 2018-2021
Ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին։ 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 1992 - 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Հայտնի դերասան է, մի շարք հայտնի նախագծերի հեղիանկ և համահեղինակ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին անդամ է։ Պաշտոնավարել է 2018-ի սեպտեմբերից մինչև 2021-ի դեկտեմբեր։