Իտալիայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպումն ավարտեց 0։1 հաշվով պարտությամբ։
23-րդ րոպեին հյուրերի գոլը խփեց սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։
«Ինտերը» 50 միավորով 3-րդ հորիզոնականում է, 2-րդը՝«Լացիոն» է՝ 52 միավոր, «Նապոլին» ունի 71 միավոր և առաջին հորիզոնականում է։