Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արձագանքել է մամուլում տարածված այն լուրերին, թե «Միլանը» հետաքրքրված է իր ծառայություններով. գրում է Armsport.am-ը։
«Անկեղծ ասած, այդ մասին ես ոչինչ չգիտեմ: Ինձ հետ այնտեղից որևէ մեկը կապի դուրս չի եկել։ Որտե՞ղ կցանկանայի խաղալ: Ես դեռ չգիտեմ։ Ես երազանք ունեմ, բայց քանի դեռ «Կրասնոդարում» եմ, ցանկանում եմ հաղթել Ռուսաստանի գավաթը, մենք հնարավորություն ունենք: Կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Ավելի վաղ ռուս լրագրող Իվան Կարպովը հայտնել էր «Միլանը» բանակցություններ է վարում «Կրասնոդարի» հետ՝ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը։ Իտալական ակումբը Սպերցյանի համար առաջարկում է 8 մլն եվրո, իսկ ռուսական ակումբը ցանկանում է 12 մլն եվրո ստանալ: Տրանսֆերը կարող է կայանալ արդեն առաջիկա ամռանը։ Ավելի ուշ իտալական ակումբի մարզական տնօրենը հերքել էր այս տեղեկությունը։