Հետևեք մեզ։

Չգործող հյուրանոցում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել․ shamshyan.com

14:22, 20 մարտ 2023
Չգործող հյուրանոցում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել․ shamshyan.com
 
Այսօր` մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում` առաստաղին պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։

Մինչ տեղում աշխատում է քննչական խումբը` ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները` բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի և բաժանմունքի պետի տեղեկալա Ա. Ավագյանի գլխավորությամբ օպերատիվ ճանապարհներով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Զարինե Պ.-Ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։