Hayastan.news-ը հայտնել էր, որ այսօր ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկ գյուղի բնակչին՝ Վերիշենի դիրքերի ճանապարհից։ Պաշտպանության նախարարության տարածած հաղոդրագրության համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության պայմաններում, նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Hayastan.news-ի աղբյուների փոխանցամբ՝ դիրքեր սնունդ մատակարարող սպան Խնձորեսկ գյուղի 37-ամյա բնակիչ Մարտին Գյուլամբարյանն է, ամուսնացած է, ունի երեք երեխա։