Հետևեք մեզ։

Ծափահարենք Հակոբ Արշակյանին․ ոգևորության երեք երանգները

14:12, 02 փետրվար 2024
Ծափահարենք Հակոբ Արշակյանին․  ոգևորության երեք երանգները

Հայաստանում աղմկահարույց քրեական գործ է քննվում, որի դիսոնանսի մասին արդեն խոսել ենք։ Հանրության մեկնաբանությունները հասկանալի են, իսկ այ երբ պետական պաշտոնյան կոռուպցիոն գործով աննախադեպ ոգևորված է և հօգուտ մեղադրյալների, դա անտեսել չի կարելի։

Նախքան նյութս սկսելը ծափահարենք ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին՝ «տիկն
իկային թատրոնում» ստանձնած դերի կատարման համար և սկսենք։


Տարիներ առաջ, երբ Հակոբ Արշակյանը պաշտոնյային
ոչ հարիր վարքագիծ դրսևորելով հարձակվել էր լրագրողի վրա, Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Իմ ընկերն է, բայց շատ վատ եմ գնահատում»։ Ի դեպ, ի՞նչ եղավ Արշակյանի քրեական գործը։


Հիմա էլ Ալեն Սիմոնյանը հասկանալի պատճառներով առանց մեկնաբանության լուսանկար է հրապարակում, որովհետև կալանավորներից մեկն իր հարսն է։


Ալեն Սիմո
նյանը լուռ է ոչ միայն այն բանի համար, որ իր հարսն է, ինքն էլ ԱԺ նախագահ է, ի վերջո, այլ նաև նրա համար, որ իր ասած՝ ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը գիտի այդ գործերի մասին՝ առնվազն էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին աշխատանքից ազատելու որոշման հիման վրա։


Այս ամենն Ալեն Սիմոնյանը հասկանում է․ իսկ ինչ է անում Հակոբ Արշակյանը։


Այսօր միջոցառման ժամանակ Հակոբ Արշակյանը հետը տարել է «Սիներջի» ընկերության՝ այժմ կալանքի տակ գտնվող տնօրենի գիրքը, կոչ է արել գնել այն, հետո կոչ է արել դահլիճի ժողովրդին ծափահարել տնօրենին և այդ կերպ աջակցություն հայտնել նրան, հետո ասել է, որ ինքն այդ գրքից շատ բան է սովորել։

Անգամ կասկածելի է՝ առհասարակ տեղյակ էր նա այդ գրքի մասին, թե որևէ մեկի հորդորով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զբաղվում է մեղադրյալի PR-ով, երբ կողմերում ոչ թե անձն է ու պետությունը, այլ պետությունն ու պետությունը։ Այստեղ էական է այլ բան ևս․ ինչո՞ւ է Արշակյանն ուղղորդում մարդկանց ծափահարել մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի։


Երեք պատճառ կա․ առաջինը, չենք մոռանում, որ նախարար ժամանակ Արշակյանն այցելում էր այդ ընկերություն, գուցե Արշակյանը մտահոգվելու առի՞թ ունի։ Երկրորդը՝ քանի որ Ալեն Սիմոնյանը, որը սիրում է մեկնաբանել, անգամ երբեմն իր վրա հարված է վերցնում և պաշտպանում ՔՊ-ականների ոչ պաշտպանելի արարքները, լուռ է, Հակոբ Արշակյանը որոշել է օգնել նրան, մի օր պետք կգա կամ «պարտք է», բայց դժվար, կրկին հաշվի առնելով փոխնախարարի ազատումը։ Երրորդը․ բացակայում է պետական պաշտոնյայի մտածելակերպը, որ պետք է մերժել «եթե իմն են՝ լավ են, եթե իմը չեն՝ վառել» թեզերը։ Իրավական պետությունից խոսող Արշակյանը առնվազն պետք է չեզոք մնա, հատկապես, որ երբեք հարուստ մեկնաբանություններով աչքի չի ընկել։

Գիտեք, անմեղության կանխավարկածը ոչ միայն իրավաբանորեն է կարևոր, այլ նաև քաղաքական խոսքի համար, հեռատեսության համար, նաև հասկանալու համար, թե, օրինակ, Հակոբ Արշակյանի պաշտպանությունն այդ մարդուն օգուտ է տալիս, թե՞ վնաս հանրային ընկալման մեջ։


Առանց անձնավորելու, պատկերացրեք՝ մի երկիր, որտեղ պետական պաշտոնյան ծափահարել է պետությանը վնաս տված հանցագործի։


Խոսքը, բնականաբար այս գործի մասին չէ, որովհետև այս գործով բոլորն անմեղ են՝ քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ։


Հակոբ Արշակյանը քիչ չի աչքի ընկել սխալվելու կարողությամբ․ 2020-ի հոկտեմբերի 22-ին էլ Բերձորում ֆոտոշարք էր իրականացնում, և գրում, որ տրամադրությունը հաղթական է, հիմա Բերձոր անունը, ստիպես, չի տա։




Տարիներ առաջ՝ նախարար ժամանակ, Հակոբ Արշակյանն ասել էր․ «Եթե մարդը սկսում է հաջողությունն ու անհաջողությունը չափել որպես անձնական, կձախողի»։ Ծափահարենք Արշակյանին այս բացարձակ ու սեփական օրինակով ցույց տված ճշմարտության համար։

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական