Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանն է առաջարկել, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, նամակով եմ խոսել Փաշինյանի հետ․ Վահան Քերոբյան

13:30, 16 փետրվար 2024
Արայիկ Հարությունյանն է առաջարկել, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, նամակով եմ խոսել Փաշինյանի հետ․ Վահան Քերոբյան

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։ Նրան նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը դատարանը բավարարեց։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Քերոբյանը նիստերի դահլիճից պատասխանեց մի քանի հարցի։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացել աշխատանքից ազատվելու առաջարկը, ասաց, որ առաջարկել են դիմում գրել, առաջարկել է Արայիկ Հարությունյանը և ինքը դիմում է գրել։

Հարցին,թե Փաշինյանի հետ խոսե՞լ է, ասաց, որ նամակով շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, Փաշինյանը նույնպես, այլ շփում չի եղել։

 «Այն պահն է, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, ես մի վայրկյան ավելի չեմ մնա։ Առաջարկել են դիմում գրել, եթե իմ աշխատանքն այլևս պահանջված չէ, ապա ․․․»,-ասաց Քերոբյանը։

Նա նաև հետաքրքրվեց, թե նոր նախարար նշանակե՞լ են, տեղեկացրին, որ դեռ նշանակում չկա։