Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ մենք փառահեղ ճանապարհ ենք անցել և ունենք այդ պոտենցիալը մեզ վերագտնելու և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում արցախահայաերի Արցախ վերադարձը, Աշոտ Ղուլյանն ասաց․«Բոլոր հնարավոր ճանապարհներով, ամեն ինչ պետք է անենք»։