Հետևեք մեզ։

Դիմակավորված քսան հոգի՝ նախագահին սպասարկող մեքենայից, ձերբակալել են Աշոտ Դանիելյանին, դա շատ հարցեր է առաջացնում․ Սամվել Շահրամանյան

12:39, 22 փետրվար 2024
Դիմակավորված քսան հոգի՝ նախագահին սպասարկող մեքենայից, ձերբակալել են Աշոտ Դանիելյանին, դա շատ հարցեր է առաջացնում․ Սամվել Շահրամանյան

Կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է, մենք բոլորս դրան ականատես ենք եղել։

Այս մասին այսօր՝ լրատվամիջոցների հետ զրույցում, ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն՝ անդրադառնալով իր թիկնազորում աշխատող Աշոտ Դանիելյանին ձերբակալելուն։

«Մեծ հարցեր է առաջացնում նաև ձերբակալության օրինաչափությունը․ քսան հոգով՝ դիմակավորված, քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ։ Ձերբակալել են նրան նախագահին սպասարկող մեքենայից, և դա շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխաններն առաջիկայում կստանանք»,-ասաց նա։

 

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը. քրեական վարույթ է նախաձեռնվել