Հետևեք մեզ։

Վստահ եմ, որ գործողություններ կլինեն. Մհեր Գրիգորյանը՝ Քյամիլ Զեյնալլիին Բաքու վերադարձնելու մասին

16:40, 22 փետրվար 2024
Վստահ եմ, որ գործողություններ կլինեն. Մհեր Գրիգորյանը՝ Քյամիլ Զեյնալլիին Բաքու վերադարձնելու մասին

Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված՝ նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի իրավապահ մարմինների հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Բաքու է վերադարձել ՀՀ-ի կողմից սպանության համար հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, և որ նրան դիմավորել են այնպես, ինչպես դիմավորել էին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին:

Հարցին՝ ինչ հետևություն է պետք անել, Մհեր Գրիգորյանը արձագանքեց. «Եկեք առաջ չընկնենք: Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի պահանջով միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին ազատ էր արձակվել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ:

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Քյամիլ Զեյնալլին սպանության համար միջազգային հետախուզման մեջ է։ Կասկածվում է, որ նա 44-օրյա պատերազմի ժամանակ գլխատել է Լեռնային Ղարաբաղի մի տարեց բնակչի

 

Սաֆարով-2․ հայի սպանության համար հետախուզվող ադրբեջանցուն Բաքվում դիմավորել են «ինչպես հերոսի» (տեսանյութ):