Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Բաքուն պատրաստվում է պատերազմի Հայաստանի դեմ։
Նախօրեին Փաշինյանը ֆրանսիական France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ հարձակումը Հայաստանի վրա հավանական է, Բաքուն ՀՀ-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կրկին Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն հերթական անգամ խաթարել խաղաղ գործընթացը։ Նման հայտարարությունները Հայաստանի կողմից Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է, ինչը դիտարկվում է որպես խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակական բացասական ազդեցության ցուցիչ»,- հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հարձակումը Հայաստանի վրա հավանական է, Բաքուն ՀՀ-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան». Նիկոլ Փաշինյան