Հետևեք մեզ։

Սառեցված բառը նշանակում է, որ սառեցված է․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին

12:34, 26 փետրվար 2024
Սառեցված բառը նշանակում է, որ սառեցված է․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում Փաշինյանի ասած՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցված է հայտարարությունը, ասաց․ «Նշանակում է, որ սառեցված է»։

 Հարցին, թե փաստաթղթերով իրականացվող գործընթա՞ց է, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Չեմ կարող ասել, սառեցված բառը նշանակում է, որ սառեցված է»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին հարցին Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց։

 

Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է. Նիկոլ Փաշինյան