Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը՝ կապված Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկին Մարզահամերգային համալիրում դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելու հետ, և կից գրել.
«Ես ողջունում եմ Հայաստանի հայտարարությունը:
Միջոցառումը չպետք է քաղաքականացվի։
Ես պատրաստ եմ հաստատել, որ սպորտային պատվիրակությունների անվտանգությունը ի սկզբանե կազմակերպված է եղել բարձր մակարդակով»։