Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ի թիվս այլ պահանջների, կրկնել էր իր պահանջներից ևս մեկը՝ պետք է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով։
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
Հատկանշական է, որ սույն թվականի մայիսի 23-ին, երբ հանդիպել էին Գրիգորյանն ու Բոնոն, ԱԽ գրասենյակը նրան ներկայացրել էր նաև ԵԱԿՀ ՄԽ ամերիկացի համանախագահ, այսօր այլևս այդ տողը, որ Լուիսն Բոնոն ամերիկացի համանախագահն է, բացակայում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ Թե ինչո՞ւ է այդպես, ԱԽ գրասենյակի բազմազբաղ խոսնակը զանգերին չպատասխանեց, հավանաբար, իր պարտականություններից զատ այլ աշխատանք է կատարում։
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարությանը, ապա, օրինակ՝ 2024-ին Միրզոյանի հետ առաջին հանդիպմանը նրան ներկայացրել են նաև որպես համանախագահ, իսկ դրան հաջորդած հաղորդագրություններում, որոնք տեղի են ունեցել մարտի 13-ին և մայիսի 23-ին, Բոնոյին ներկայացրել են որպես ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական։
Բացի այդ, ստացվում է, որ միևնույն ժամանակահատվածում՝ մայիսին, ՀՀ երկու պետական կառույցի ղեկավար, հանդիպում է նույն մարդու հետ և նրան ներկայացնում տարբեր կերպ։
Թե ինչու այլևս Բոնոն Գրիգորյանի համար ԵԱՀԿ ՄԽ-ի հետ կապ չունի, բազմաթիվ ոչ հայամետ ենթադրությունների առիթ է տալիս, մնում է հուսալ, որ ԱԽ հաղորդագրությունն էլ այդ պահանջը կրկնողները չեն խմբագրում։