ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց պատասխանատվության մասին, նշելով, որ Արցախից հրաժարվողները, բանակը թուլացնողները, եկեղեցու վրա հարձակվողները պատժվելու են։
Պատասխան ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և ասաց, որ ցանկանում է շարունակել Աղվան Վարդանյանի ելույթը․ «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը գլխատելու համար, դատվելու են, բոլոր նրանք, ովքեր մարտի 1-ին հրամայեցին կազմակերպել Երևանի փողոցներում ՀՀ քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են, բոլոր նրանք, ովքեր թուլացրել են բանակը՝ ուտելով զինվորի հացը, պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են, գողացածը չեն մարսելու»։
Մանրամասները՝ տեսանյութում․
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ